Մկրտիչ Թորոսյան
Appearance
(Վերահղված է Մկրտիչ Սարգսի Թորոսյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Սարգսի Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1952 |
Ծննդավայր | Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 25, 1997 |
Մահվան վայր | Սյունիքի մարզ |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-հրամանատար |
Մկրտիչ Սարգսի Թորոսյան (հունիսի 14, 1952, Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ - մարտի 25, 1997, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ ազատամարտիկ, բորտմեխանիկ, ՀՀ բանակի լեյտենանտ, Արցախյան ազատամարտի մասնակից։
1975–1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորախմբում։ 1988–1992 թվականներին Թալինի երկրապահ կամավորական ջոկատի (հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրիի, ապա՝ Լաչինի («Մարդասիրական միջանցք») և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականից ծառայել է ՀՀ ՊՆ ավիացիայում, մասնակցել ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։
Զոհվել է ուղղաթիռի վթարից։ Թաղված է ծննդավայրում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 679։