Մկրտիչ Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Սարգսի Թորոսյան
Մկրտիչ Թորոսյան.tif
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էհունվարի 1, 1952
ԾննդավայրԱրագածոտնի մարզ,Թալինի շրջան,գյուղ Ներքին Բազմաբերդ,
Մահացել էմարտի 25, 1997
Մահվան վայրՍյունիքի մարզ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Մկրտիչ Սարգսի Թորոսյան (հունիսի 14, 1952(1952-06-14), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ - մարտի 25, 1997(1997-03-25), Սյունիքի մարզ, Հայաստան), հայ ազատամարտիկ, բորտմեխանիկ, ՀՀ բանակի լեյտենանտ, Արցախյան ազատամարտի մասնակից։

1975–85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորախմբում։ 1988–92-ին Թալինի երկրապահ կամավորական ջոկատի (հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրիի, ապա՝ Լաչինի («Մարդասիրական միջանցք») և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ից ծառայել է ՀՀ ՊՆ ավիացիայում, մասնակցել ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։

Զոհվել է ուղղաթիռի վթարից։ Թաղված է ծննդավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 679։