Մկրտիչ Այտընյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Այտընյան
Ծնվել է1841
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էանհայտ
Մասնագիտությունդերասան

Մկրտիչ Այտընյան (1841, Կոստանդնուպոլիս - անհայտ - ՞), հայ կատակերգակ դերասան։

Ծնվել է Կ. Պոլիսում, որտեղ ստացել է տարրական կրթությունը, ապա սովորել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում (1851-1859)։ Ավարտելով կրթությունը, վերադարձել է Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ, միաժամանակ խանդավառվել թատրոնով։ 1861 թ. բարձրացել է բեմ, կատարել նախ երկրորդական, ապա արդեն կատակերգական լուրջ դերեր «Արևելյան թատրոնում», որի փակումից հետո խաղացել է Պոլսի տարբեր խմբերում։ 1881 թ. Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Բրուսա, հանդես եկել Մոլիերի պիեսներում, որոնք այդ քաղաքում բեմադրվել են թուրքերեն։ Հետագայում թողնելով բեմը, մեկնել է Ֆրանսիա[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 91.