Jump to content

Մկրտիչ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Աբրահամյան
դեկտեմբերի 18, 1939(1939-12-18)[1] - հունվարի 11, 2008(2008-01-11) (68 տարեկան)
ԾննդավայրԿարզախ, Վրաստան
Կոչումգեներալ-լեյտենանտ

Մկրտիչ Աշոտի Աբրահամյան (դեկտեմբերի 18, 1939(1939-12-18)[1], Կարզախ, Վրաստան - հունվարի 11, 2008(2008-01-11)[2]), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1997

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Չերեպովեցի (ՌԴ) կապի ռազմական ուսումնարանը (1962), ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության կապի ռազմական ակադեմիան (1976) և գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացները (19851962-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիսկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված զորախմբերում, գլխավոր շտաբում, 14-րդ բանակի կապի և Հարավարևմտյան զորամիավորումներում՝ որպես դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, բրիգադի հրամանատար, կապի զորքերի պետ։ 1992 թվականի փետրվար-հունիսին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1992-1994 թվականներին և 1991-2000 թվականներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ, 1994-1995 թվականներին՝ ՀՀ պետնախարարի խորհրդական, 2000-2002 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ 2002 թվականին զորացրվել է։

Աբրահամյանը մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման, ՀՀ բանակաշինության, ռազմական կապի համակարգի զարգացման աշխատանքներին։

Աբրահամյանի անունով է կոչվել Կարծախի դպրոցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=322
  2. Գրիգորյան, Սասուն (2012). Մեր հերոսները և զինուժի գեներալները. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. էջ 93. ISBN 978-9939-58-147-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։