Մխիթար Սպարապետ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Սպարապետ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄխիթար Սպարապետ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Բաղդասարյան, Վ. Ավետիսյան

«Մխիթար Սպարապետ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Գորիսում։ 1992 թվականին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Գորիսի երրորդ պայմանագրային գումարտակը։ 1990-1994 թվականներին ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի (Խոզնավար, Հարթաշեն, Շուռնուխ, Վաղատուր, Կոռնիձոր, Գորիս-Կապան մայրուղի), Արարատի (Երասխ), Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Կուբաթլուի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս.Բաղդասարյանը (հիմնադիր-հրամանատար) և Վ.Ավետիսյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։