Մխիթարյան լիցեյ (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մխիթարյան լիցեյ , հիմնադրվել է 1857 թվականին, Կ․ Պոլսի Բանկալթիի թաղամասում, Վիեննայի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ, որպես նախակրթարան։ 1900 թվականին ուներ երկրորդական (միջնակարգ) դպրոցի մակարդակ՝ ուսման 8 տարվա դասընթացով։

1929 թվականից լիցեյ է, որին կից գործում են մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժին։ Դասավանդում են բնագիտություն, մարդակազմություն, կենդանաբանություն, բուսաբանություն, հանքաբանություն, երկրաբանություն, տիեզերագիտություն, աստղաբաշխություն, առևտրական գործ, հաշվապահություն, թղթակցություն, արվեստաբանություն, ազգային, ընդհանուր պատմություն, ազգային գրականություն, օտար ազգերի մատենագիտություն, սղագրություն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։ Շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու եվրոպական բուհերում կամ զբաղվելու առևտրական գործունեությամբ։

1927 թվականին կառուցվել է լիցեյի նոր շենք։ Նախակրթարանը երկսեռ է, միջնակարգ և լիցեյական բաժինները՝ արական։ Մխիթարյան լիցեյը հրատարակել է «Շող» կիսամսյա հանդեսը (1910-1913) և «Ուսումնարան» (1911-1915) ամսաթերթը։ Ունի մոտ 160 սովորող (1981

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 635