Մի փոքրիկ հնդկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի փոքրիկ հնդկացի
անգլ.՝ One Little Indian
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1] և վեստեռն[1]
Թվականհունիսի 20, 1973[2] և փետրվարի 13, 1974[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորBernard McEveety?[1]
ՊրոդյուսերՈւինստոն Հիբլեր
ԴերակատարներԷնդրյու Փրայն, Բրյուս Գլովեր, Ջեյմս Գարներ, Jay Silverheels?, Jim Davis?, Ջուդի Ֆոսթեր, Ջոն Դուսեթ, Morgan Woodward?, Փեթ Հինգլ, Ռիչարդ Հեյլ, Ռոբերտ Փայն, Terry Wilson?, Vera Miles? և Walter Brooke?
ՕպերատորCharles F. Wheeler?
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մի փոքրիկ հնդկացի» (անգլ.՝ One Little Indian), վեստերն ժանրի ֆիլմ, որը նկարահանվել է Walt Disney ընկերության կողմից։ Գլխավոր դերերը կատարել են Ջեյմս Գարները և Վերա Մայլզը, իսկ երկրորդական դերերում նկարահանվել են Փեթ Հինգլը, Ջեյ Սիլվերհիլսը և 11-ամյա Ջոդի Ֆոսթերը։ Ֆիլմի սյուժեն պատմում է հեծելազորային զինվորի և ուղտի ու փոքրիկ տղայի հետ կապված չարաբաստիկ արկածների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծելազորային ջոկատը գտնվում է արշավանքի մեջ, և հարձակման ժամանակ կապրալ Քլինթ Քեյեսը սկսում է գործել իշխանությունների հրամաններին հակառակ. նա ինքնակամ հեռանում է՝մի խումբ հնդկացի երեխաների և կանանց փրկելու համար։ Թշնամուն օգնելու համար նա դատապարտվում է մահապատժի, և նա հեռանում է յուրայիններից դեպի Նյու Մեքսիկոյի մերձակայքում գտնվող անապատ։ Այնտեղ նա հանդիպում է սպիտակ ծնողներից ծնված, բայց հնդկացիների մոտ մեծացած 10-ամյա մի տղայի, որը հեծնել է Ռոզա անունով դյուրագրգիռ ուղտ։ Այս փոքրիկ հնդկացինը չի կարողանում գտնել իր ցեղը և օգնություն է խնդրում զինվորից։ Միասին որոնումների մեկնելուց հետո նրանք ավելի ուշ հանդիպում են մի այրու և նրա դստեր հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Գարներ[3] - կապրալ Քլինթ Քեյես
  • Վերա Մայլզ - Դորիս Մաք-Իվեր
  • Փեթ Հինգլ - կապիտան Ստյուարտ
  • Մորգան Վուդվորդ - սերժանտ Ռեյնզ
  • Ջոն Դոսեթ - սերժանտ Ուոլեր
  • Քլեյ Օ'Բրայեն - Մարկ
  • Ռոբերտ Փայն - լեյտենանտ Սամինզ
  • Բրյուս Գլովեր - Շրեյդեր
  • Քեն Սվոֆորդ - շարքային Դիքսոն
  • Ջեյ Սիլվերհիլս - Ջիմի Վոլֆ
  • Էնդրյու Փրայն - կապլան Ջոն Քեփլեն
  • Ջոդի Ֆոսթեր - Մարթա Մաք-Իվեր
  • Ուոլթեր Բրուք - բժիշկ
  • Ռուդի Դիազ - ապաչի
  • Ջոն Ս. Ֆլին III - կովբոյ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առանձին տեսարաններ նկարահանվել են Կանաբ կիրճում, Գեփում, Կանաբ կինո-ֆորտում և Ուտայում[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում հավաքել է մոտ 2 միլիոն դոլար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0070481/
  2. 2,0 2,1 https://www.imdb.com/title/tt0070481/releaseinfo
  3. Garner James, Winokur Jon (2011)։ The Garner Files: A Memoir։ Simon & Schuster։ էջ 258 
  4. D'Arc James V. (2010)։ When Hollywood came to town: a history of moviemaking in Utah (1st ed.)։ Layton, Utah: Gibbs Smith։ ISBN 9781423605874 
  5. "Big Rental Films of 1973", Variety, 9 January 1974 p 19

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]