Մի անգամ կծվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի անգամ կծվածը
անգլ.՝ Once Bitten
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1985 և օգոստոսի 21, 1986[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորHoward Storm?[2][3]
ՊրոդյուսերՍեմյուել Հոլդվին և Robert Wald?
Սցենարի հեղինակՋոնաթան Ռոբերթս
ԴերակատարներԼոուրեն Հաթոն[3], Ջիմ Քերրի[3], Cleavon Little?[3], Karen Kopins?, Մեգան Մալալի և Stuart Charno?
ՕպերատորԱդամ Գրինբերգ
ԵրաժշտությունJohn Du Prez?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն90 րոպե և 92 րոպե

«Մի անգամ կծվածը» (անգլ.՝ Once Bitten), կատակերգական սարսափ ժանրի գեղարվեստական ֆիլմ։ Կարգախոսն է. «Համեղ կատակերգություն»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 80-ական թվականներն են։ Կոմսուհին (Լորեն Հաթթոն) դառնում է 400 տարեկան, սակայն նա ինչպես միշտ երիտասարդ տեսք ունի։ Դրա համար նա խմում է երիտասարդ կույս տղաների արյունը։ Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում նա գտնում է «Ամերիկայի վերջին կույսին»՝ Մարկին (Ջիմ Քերրի)։ Կոմսուհին Մարկին հրավիրում է իր տուն։ Այդ գիշերվանից հետո Մարկը սկսում է թաքնվել և փախչել արևից, հագնվել սև և ուտել միսը արյունով։ Կոմսուհին պետք է ևս երկու անգամ խմի Մարկի արյունը մինչև Հելոուինը, սակայն Ռոբինը (Մարկի ընկերուհին) որոշում է օգնել նրան, որպեսզի նա «տղամարդ» դառնա, և նրա արյունը պետք չլինի կոմսուհուն։

Այդ ժամանակ կոմսուհին փախցնում է Ռոբինին։ Մարկն իր ընկերների հետ գնում է նրան փրկելու, բայց նրանց այնտեղ որոգայթ է սպասում։ Վամպիրները նստեցնում են Մարկին աթոռին, և կոմսուհին պատրաստվում է կծել նրան երրորդ անգամ։ Բայց Ռոբինը վերցնում է խաչը և փորձում է վանել կոմսուհուն։ Մարկի ընկերները վերցնում են ջահերը և սկսում են քշել վամպիրներին։ Բայց կոմսուհին մտադրված չէ պարտություն կրել։ Մարկին ընկերներին բռնում են։ Եվ կոմսուհին պատրաստվում է կծել Մարկին, բայց Մարկն էլ կույս չի լինում։ Կոմսուհին միանգամից ծերանում է, իսկ Մարկն ու Ռոբինը փակվում են գերեզմանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]