Միքայել Մելիք-Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Մելիք-Օհանջանյան
Մահացել է1936
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունզինծառայող

Միքայել Աղաբեկի Մելիք-Օհանջանյան (- 1936), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության Զինված ուժերի փոխգնդապետ: Հայ ականավոր բանասեր, հայագետ, արևելագետ և թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մելիք-Օհանջանյանը սերում էր Սյունիքի Մելիք-Օհանջանյանների մելիքական տոհմից, հայ ականավոր բանասեր, հայագետ, արևելագետ և թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբայրն է։ Միքայելը սովորել է Մոսկվայում, Իրավաբանական ֆակուլտետում։ Առաջին աշխարհամարտի տարիներին նա որպես ցարական սպա մասնակցել է պատերազմին, բոլշևիկյան հեղաշրջումից հետո վերադարձել է Հայաստան և որպես դասակի հրամանատար՝ մասնակցել Սարդարապատի հերոսամարտին։

Միքայել Մելիք-Օհանջանյանը հետագայում եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը և ընկերը Լեռնահայաստանում, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է խաղաղ աշխատանքի: 1936 թվականին, իբրև սպիտակ-գվարդիական՝ ձերբակալվել է: Նրանից երկու անգամ երկտող է ստացվել, որով ասվում էր, որ նա գտնվում է Ռուսաստանի բանտերից մեկում: Ավելի ուշ պարզվել է, որ նրան գնդակահարել են: Ստալինյան բռնաճնշումների զոհ է դարձել նաև Կարապետ Մելիք-Օհանջանյանը, որը սակայն տարիներ հետո կարողացել է սիբիրյան աքսորից վերադառնալ Հայաստան:

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել մեկ դուստր՝

  • Իլոնա Մելիք-Օհանջանյան (ռուսերենի դասախոս)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]