Միքայել Կոտոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միքայել Կոտոյան (հունիսի 24, 1951, Կիրովական, այժմ` Վանաձոր), հայ ռեժիսոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Կոտոյանը ծնվել է 1951 թվականին Վանաձորում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Գրիգորի Կոտովի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Լենա Փաշինյանի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Գրիբոյեդովի անվան 11 միջնակարգ դպրոցում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Միքայել Կոտոյանը ընդունվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ռեժիսորական ֆակուլտետ։ 1975-ին ավարտելով՝ գործուղվել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետթատրոն որպես ռեժիսոր և դերասան։ Ռոզովի «Երջանկություն որոնելիս» պիեսի բեմադրությունը Վանաձորի թատրոնում եղել է Միքայել Կոտոյանի դիպլոմային աշխատանքը։

1989-1990 թվականներին Հայկական հեռուստատեսության պատվերով իրականացրել է «Այս աշխարհի խելոքները» և «Փաստաբանի մոտ կամ երջանիկ ամուսիններ» հեռուստաներկայացումները։

1990-1993 և 2001-2004 թվականներին նշանակվել է Գավառի Քալանթարի անվան պետթատրոնի՝ գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ Այս թատրոնում բեմադրել է «Խնայեցեք ձեր նյարդերը», «Ակամա բժիշկ», «Աշնան արև», «Բրավո» և այլ գործեր։

2004 թվականին նշանակվել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար։ Վանաձորի թատրոնի բեմում Միքայել Կոտոյանը ներկայացրել է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը, Հրանտ Մաթևոսյանի «Ալխո»՝ ըստ «Բեռնաձիեր» պատմվածաշարի բեմականացումը, Ռոբեր Լամուրեի «Ախ՜, փարիզուհիներ, փարիզուհիներ» ներկայացումը։

2003 թվականին «Պատվի համար» և «Չաո» ներկայացումների համար Միքայել Կոտոյանը արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակին։ Իր ստեղծագործական աշխատանքների համար նա բազմիցս է արժանացել բարձր գնահատանքի, այդ թվում՝ լավագույն ներկայացումների մրցույթում 1983-ին՝ «Սուրբ Սուսաննան կամ վարպետների դպրոցը», և 1991-ին՝ «Աշնան արև» և «Ակամա բժիշկ» ներկայացումները արժանացել են «լավագույն բեմադրություն» մրցանակների։

1998-ից մինչև 2006 թվականը դասավանդել է «Հեռուստառեժիսուրա և դերասանի վարպետություն» առարկաները Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ կուլտուրայի ֆակուլտետում։ Իսկ 2004-ից նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։

Միքայել Կոտոյանը 30-ից ավել բեմադրությունների հեղինակ է։

Այժմ ապրում է ԱՄՆ-ում։

Բեմադրություններ և Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ

Դերեր

  • «Քաոս» - Արշակ
  • «Վերջինները» - Պյոտր
  • «Մոխրոտ» - Արքայազն
  • «Կապուտ թռչուն»- Տիլտիլ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]