Միքայել Գողթնեցի
Արտաքին տեսք
| Միքայել Գողթնեցի | |
|---|---|
| Ծնվել է | 18-րդ դար |
| Ծննդավայր | Ագուլիս |
| Ազգություն | հայ |
| Կրոն | քրիստոնեություն |
| Երկեր | «Յայսմավուրքի» ցանկեր |
| Գործունեություն | վարդապետ |
Միքայել Գողթնեցի (ծննդյան թվականը՝ անհայտ, Ագուլիս, Գողթն գավառ - մահվան թվականը՝ անհայտ), կրոնական գործիչ, վարդապետ[1]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Գողթնեցու կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ նա 18-րդ դարի կրոնական գործիչ և վարդապետ է։ Նա ծնվել է Գողթն գավառի Ագուլիս բնակավայրում։ Գործունեություն է ծավալել Ագուլիսի սուրբ Թովմա վանքում, ինչպես նաև ամբողջ Գողթն գավառում, Կոստանդնուպոլսում և այլ վայրերում։ Կոստանդնուպոլսում կազմել է «Յայսմավուրքի» ցանկերը, որոնք 1730 թվականին տպագրվելեն Գրիգոր Մարզվանեցու կողմից հիմնադրված տպարանում։ Միքայել Գողթնեցին տպագրության համար Գրիգոր Տաթևացու տպարանին է տրամադրել նաև «Քարոզգիրք։ Ամռան հատորի» օրինակը[1]։