Միրոսլավ Լայչակ
Միրոսլավ Լայչակ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Բրատիսլավայի Յա․ Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մարտի 20, 1963[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Poprad, Չեխոսլովակիա կամ Poprad, Eastern Slovakia, Չեխոսլովակիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Jarmila Lajčáková-Hargašová? |
Պարգևներ | |
Միրոսլավ Լայչակ (սլովակ.՝ Miroslav Lajčák, մարտի 20, 1963[1][2], Poprad, Չեխոսլովակիա և Poprad, Eastern Slovakia, Չեխոսլովակիա[1]), սլովակ քաղաքական գործիչ և դիվանագետ։ Սլովակիայի փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը 2012 թվականի ապրիլի 4-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ռուսական ծագում ունեցող ընտանիքում[6]։ Միրոսլավ Լայչակը սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա ուսումնասիրել է միջազգային հարաբերությունները ՄՀՄՊԻ-ում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նա նաև ավարտել է Գարմիշ Պարտենկիրխենում (Գերմանիա) գտնվող Ջորջ Մարշալի եվրոպական կենտրոնը։
1988 թվականին Լայչակը սկսել է աշխատել Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1991-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի դեսպանատանը։ 1993-1994 թվականներին եղել է այն ժամանակվա Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յոզեֆ Մորավչիկի կաբինետի ղեկավարը։ 1994-1998 թվականներին եղել է Ճապոնիայում Սլովակիայի դեսպանը, իսկ 2001-2005 թվականներին՝ նախկին Հարավսլավիայում (2003 թվականից՝ Սերբիան և Չեռնոգորիան), Ալբանիայում և Մակեդոնիայում։
2007 թվականի հունիսի 30-ին նշանակվել է Բոսնիայի և Հերցեգովինայի միջազգային հանրության գերագույն ներկայացուցիչ և ԵՄ հատուկ ներկայացուցիչ։
2007 թվականի դեկտեմբերի 16-ին բոսնիացի սերբերի խոշորագույն «Nezavisne novine» թերթը Լայչակին ճանաչել է Տարվա մարդ[7]։ Գրեթե երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 28-ին, նրան նման տիտղոս է շնորհել բոսնիացի մուսուլմանների «Dnevni Avaz» թերթը[8]։
2009 թվականի հունվարի 26-ին Յան Կուբիշի փոխարեն նշանակվել է արտաքին գործերի նոր նախարար։ Մինչև մարտի 26-ը Միրոսլավ Լայչակը միաժամանակ կատարում էր Բոսնիայի և Հերցեգովինայի գերագույն ներկայացուցչի պարտականությունները։
2012 թվականի ապրիլի 4-ին կրկին մտավ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության կազմի մեջ՝ որպես փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար[9]։
2017 թվականի մայիսի 31-ին ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ։ Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի սեպտեմբերի 12-ին[10]։
2019 թվականի հունվարի 1-ից՝ ԵԱՀԿ նախագահ[11]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (Մոլդովա, 2014)[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Evidence zájmových osob StB
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ Japonský cisár udelil Miroslavovi Lajčákovi štátne vyznamenanie (словацк.) — 2022.
- ↑ Udeľovanie japonských štátnych vyznamenaní cudzincom – jeseň 2022 (словацк.) — 2022.
- ↑ «Міністер загранічных діл СР» (PDF). www.rusin.sk. Վերցված է 13 января 2014-ին.
- ↑ Lajčák je v Bosne Osobnosť roka
- ↑ Slovenský správca Bosny opäť Osobnosťou roka
- ↑ Президент Словакии назначил новое правительство страны
- ↑ Мирослав Лайчак из Словакии избран Председателем 72- й сессии Генеральной Ассамблеи ООН
- ↑ Ambition and realism to define Slovak OSCE Chairmanship, says new Chairperson-in-Office Miroslav Lajčák.
- ↑ Президент Николае Тимофти вручил государственные награды группе министров иностранных дел Европейского союза
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Լայչակ» հոդվածին։ |
|