Միրմուխսին
Միրմուխսին | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 3, 1921[1] |
| Ծննդավայր | Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան[1] |
| Վախճանվել է | փետրվարի 3, 2005[2] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
| Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Միրմուխսին (իսկական անունը`Միրսաիդով Միրմուխսին, ուզբ.՝ Mirmuhsin Mirsaidov, մայիսի 3, 1921[1], Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան[1] - փետրվարի 3, 2005[2], Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ բանաստեղծ և արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է աղքատ բրուտագործի ընտանիքում։ Գրել սկսել է 1936 թվականից։ 1941 թվականին ավարտել է Տաշքենդի բանասիրության ֆակուլտետը, 1946-ին մտել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն: 1950-1960 թթ. եղել է «Արևի աստղ» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Իր գործունեությունն է ծավալել նաև «Մուշթում» և «Գյուլիստան» ամսագրերում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատանքներից են` «Ջամիլյա», «Սպիտակ մարմար» (1957), «Ստրկուհին», «Ալեքսանդրյան նեղուց», «Գիշերային շանթեր» (1964) վիպակները, «Ումիդ» (1969), «Կոփում», «Ճարտարապետը», «Ձուլողի որդին» վեպերը, որոնք բոլորը թարգմանվելեն նաև ռուսերեն։ Գրել է նաև երեխաների համար։ Մանկական ստեղծագործություններից են` «Լոլա» (1952), «Աստղեր», «Սալար և ուրյուկ» (1952), «Շողացեք, աստղիկներ» չափածո և արձակ ժողովածուները[3][4]։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուզբեկական ՍՍՀ Խամզիի անվան պետական մրցանակ` «Ումիդ» վեպի համար (1974թ.)
- Ուզբեկստանի ժողովրդական գրող (1981թ.)
- Ուզբեկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Мирмухсин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Мирсаидов Мирмухсин».
- ↑ Կենդանի նամակ (ուզբեկական հեքիաթներ). Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն. 1979թ. էջ 97.
| ||||||||||||
- Մայիսի 3 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 3 մահեր
- 2005 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային մանկագիրներ
- Ուզբեկ բանաստեղծներ
- Ուզբեկ գրողներ