Jump to content

Միրզա Դինայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրզա Դինայի
Դիմանկար
Ծնվել է1973[1]
ԾննդավայրՍինջար, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն
ԿրթությունԵնայի համալսարան
Մասնագիտությունգրող
 Mirza Dinnayi Վիքիպահեստում

Միրզա Հասան Դինայի (1973[1], Սինջար, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն), իրաքցի եզդի գրող, մարդասեր և ակտիվիստ, «Luftbrücke Irak» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն։

Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է Գերմանիայում եզդիական ժողովրդավարական համայնքի համակարգող և «Qendil-Verlages» հրատարակչության և տեղեկատվական կենտրոնի ղեկավար, որոնք տպագրում են տարբեր հրապարակումներ հիմնականում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հիմնախնդիրների, ինտեգրման և մարդու իրավունքների հարցերով։ 2011 թվականից ի վեր նա եղել է քրդական կառավարության նախարարների խորհրդում վիճարկվող տարածքների հարցերով գլխավոր խորհրդական։

Մարդասիրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում։

2019 թվականի ապրիլի 24-ին նա ընտրվել է «Ավրորա» մրցանակի հավակնորդ[2]։ Նույն թվականի հոկտեմբերի 19-ին ճանաչվել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ. «ՍԱ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է, ՈՐ ԵՐԲԵՎԷ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ»».
  3. «Եզդի ակտիվիստ Միրզա Դինային` «Ավրորա» մրցանակի դափնեկիր».