Միսիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միսիր, հայ ազնվականական գերդաստան Լեհաստանում և Ռումինիայում։ Գաղթել են Անիից։ Լեհաստանում հիշատակվում են XV դարից, Ռումինիայում՝ XVII դարից։ Ունեցել են իշխանական տիտղոս և կալվածքներ, էական դեր խաղացել այդ երկրների քաղաքական և հասարակական կյանքում։ Տոհմի նշանավոր գործիչներից են եղել Ռումինիայի գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և կալվածների նախարար (1901-1902), տնտեսագիտական բազմաթիվ երկերի հեղինակ՝ Բազիլ (Բասիլ) Մ․, իրավաբան, Ռումինիայի ծերակույտի (սենատ) նախագահի տեղակալ, ակադեմիայի անդամ՝ Պետրե Թհ․ (1856-1929), Բոտոշանի քաղաքապետ (1931-1932), ռումինական բազմաթիվ գրական մրցանակների արժանացած «Մեռած աղշիկը» (1937 թվական) գեղարվեստական երկի հեղինակ՝ Ցոան Բոգդանին (1890-1944), «Զորջե էնեսկու» (1964 թվական) երաժշտագիտական արժեքավոր ուսումնասիրության հեղինակ՝ Նիկոլայեն (1896-1965 ) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 609