Միշկաներն ընդդեմ Յուդենիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշկաներն ընդդեմ Յուդենիչի
ռուս.՝ Мишки против Юденича
Երկիր ԽՍՀՄ
Ժանրհամր կինո և կինոկատակերգություն
Թվական1925
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Կոզինցև և Լեոնիդ Տրաուբերգ
Սցենարի հեղինակԳրիգորի Կոզինցև
ԴերակատարներԱնդրեյ Կոստրիչկին, Էմիլ Գալ, Սերգեյ Գերասիմով և Յանինա Ժեյմո
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Միշկաներն ընդդեմ Յուդենիչի» (ռուս.՝ «Мишки против Юденича»), խորհրդային կարճամետրաժ համր կատակերգություն, որը բեմադրել են ռեժիսորներ Գրիգորի Կոզինցևը և Լեոնիդ Տրաուբերգը[1] «Սևզապկինո» կինոստուդիայում 1925 թվականին։ Ֆիլմը չի պահպանվել[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է թերթավաճառ տղայի՝ Միշկայի արկածների մասին, ոը հայտնվել է գեներալ Յուդենիչի շտաբում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Զավյալով – Միշկա, թերթավաճառ
  • Պոլինա Պոնա – սպիտակների լրտես
  • Սերգեյ Գերասիմովլրտես
  • Անդրեյ Կոստրիչկինլրտես
  • Եվգենի Կումեյկո – գեներալ Յուդենիչ
  • Էմիլ Գալ – լուսանկարիչ
  • Յանինա Ժեյմո – տղա

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանինա Ժեյմոյի դեբյուտային ֆիլմն է։ Ըստ դստեր հիշողությունների՝ նկարահանված ժապավենը դիտելուց հետո տասնվեց տարեկան դերասանուհին իրեն այնքան էլ չի հավանել էկրանին, և ընկել է հուսահատության մեջ։ «Նա գնում էր տուն տրամվայով և լացում, և տոմսավաճառը հարցրել է նրան․ «Աղջի՛կ, ինչո՞ւ ես այդպես լաց լինում, ինչ-որ մեկը մահացե՞լ է»։ Նա ասել է. «Այո՛։ Ե՛ս»։ Այսինքն՝ նա հավատում էր, որ որպես դերասանուհի ինքն արդեն մահացել էր»[3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի պատմաբան Նիկոլայ Լեբեդևը գրել է. «Ինչպես «Օկտյաբրինայի արկածները», սա էլ էքսցենտրիկ հնարքների և կրկեսային գործողությունների ցուցադրում է։ Միայն թե այս անգամ ցուցադրման հարթակը ոչ թե տրամվայի տանիքն է կամ Սուրբ Իսահակի տաճարի գմբեթը, այլ սպիտակ գվարդիայի գեներալ Յուդենիչի շտաբը, որը 1919 թվականի դաժան տարում հարձակվեց Պետրոգրադի վրա»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 180.
  2. «Мишки против Юденича». Encyclopedia of Native Cinema. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  3. Елена Чернышева "...Та самая Золушка..." // Gala Биография. — 2012. — № 01.
  4. Лебедев, 1965, էջ 371

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лебедев Н.А. Григорий Козинцев и Леонид Трауберг // Очерк истории кино СССР. Немое кино (1918 – 1934 годы). — М.: Искусство, 1965. — С. 366—387. — 584 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]