Միշլին Օստերմայեր
| Միշլին Օստերմայեր ֆրանսերեն՝ Micheline Ostermeyer | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 23, 1922[1][2][3][…] |
| Ծննդավայր | Rang-du-Fliers |
| Մահացել է | հոկտեմբերի 17, 2001[1][2][3][…] (78 տարեկան) |
| Մահվան վայր | Bois-Guillaume |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
| Մասնագիտություն | դաշնակահարուհի, թեթևատլետ և բասկետբոլիստ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Միշլին Օստերմայեր (ֆրանսերեն՝ Micheline Ostermeyer, դեկտեմբերի 23, 1922[1][2][3][…], Rang-du-Fliers - հոկտեմբերի 17, 2001[1][2][3][…], Bois-Guillaume), ֆրանսիացի թեթևատլետ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, դաշնակահարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստերմեյերը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բերկ կոմունայում։ 14 տարեկանում ընդունվել Է Փարիզի կոնսերվատորիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Օստերմեյերը մեկնել է Թունիս։ Այնտեղ նա սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով, հանդես է եկել տեղի և միջազգային մրցումներում։ Պատերազմից հետո Միշլենը վերադարձել է կոնսերվատորիա, երաժշտությամբ զբաղվելը համատեղել է սպորտի հետ։ Օսլոյում կայացած 1946 թվականի Եվրոպայի առաջնությունում նա դարձել է արծաթե մեդալակիր։ Լոնդոնի 1948 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից երեք ամիս առաջ Օստերմայերը բարձր գնահատականներով ավարտել է կոնսերվատորիան։

1948 թվականի Օլիմպիական խաղերում Օստերմեյերը հանդես է եկել միանգամից երեք մարզաձևերում և նվաճել երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ։
Ազգային մրցումներում Օստերմեյերը հաղթել է վեց տարբեր մարզաձևում, այդ թվում բազմամարտում։ Եվրոպայի 1950 թվականի առաջնությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր։ 1950-ականների սկզբին Միշլինը որոշում է կայացրել ավարտել ելույթները։ Առաջին հերթին, նա չդիմացավ միջազգային մրցումներում խորհրդային մարզիկների հետ մրցակցությանը, երկրորդ հերթին՝ նրա մեջքի շրջանում ցավեր են սկսվել։
Սպորտից հեռանալուց հետո Օստերմեյերն իրեն լիովին նվիրել է երաժշտությանը։ Նա 15 տարի շրջել է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ 1980-ականների սկզբին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Վերջնականապես թոշակի է անցել Օստերմեյերը 1990-ականներին, հաճախ համերգներ է տվել և մասնակցել ֆրանսիացի նշանավոր մարզիկների մեծարման միջոցառումներին։
Միշլին Օստերմեյերը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուանում, երկարատև հիվանդությունից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://ecrivainssportifs.fr/prix-pierre-de-coubertin/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Micheline Ostermeyer» (անգլերեն). The Telegraph. 2001 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշլին Օստերմայեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||