Միշել Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Բրաուն
Ծնվել էհունիսի 10, 1976(1976-06-10) (47 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կոմպոզիտոր և երգիչ
Ամուսին(ներ)Margarita Muñoz?
gabrielblanco.cc

Միշել Բրաուն (անգլ.՝ Michel Brown, հունիսի 10, 1976(1976-06-10), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասան։ Նա Լատինական Ամերիկայում և Իսպանիայում հանրաճանաչ դարձավ «Թաքնված հույզեր» հեռուստասերիալում իր Ֆրանկո Ռեյես դերի համար։ Ճանաչման է հասել արգենտինացի պրոդյուսեր Քրիս Մորենայի կազմակերպած «Jugate Conmigo» շոուից։ Քրիս Մորենան նաև եղել է նրա «Միշել» (Michel) սոլո ամլբոմի պրոդյուսերը և նրան հանձնեց մի դեր մանկական հայտնի օճառային «Չիքիթիթաս» (Chiquititas) մյուզիքլում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Միշելը որոշել է զարգացնել և շարունակել իր միջազգային կարիերան ու մեկնել է Մեքսիկա։ Այնտեղ ստացավ դեր «DKDA Sueños de Juventud» սերիալում և պայմանագիր կապեց «Azteca» հեռուստաընկերության հետ։ 2002 թվականին Միշելը հրավիրվում է կոլումբիական «Թաքնված հույզեր» հեռուստասերիալի նկարահանումներին մասնակցելու։ Հեռուստասերիալում նրա խաղընկերներն են Մարիո Սիմարոն և Խուան Ալֆոնսո Բապտիստան։ Սերիալում նա մարմնավորում է Ֆրանկո Ռեյեսին, ով ստիպված է պայքարել հանուն Ռոսարիո Մոնտեսի (Շարիկ Լեոն) սիրո համար, սակայն ամուսնանում է Էդուվին Տրուևայի հետ, ով մի հարուստ և ծեր կին է (Տաուլ Կինտերո), բայց վերջապես գտնում է իր իրական սիրուն՝ Սարիտա Էլիզոնդոյին (Նատաշա Կլաուս)։ Նրա դուետը Նատաշայի հետ մեծ հաջողություն էր։ Սերիալում Միշելի և Նատաշայի կերպարներն արժանացել են մի շարք մրցանակների։ Սերիալում ունեցած հաջողությունները մեծ նշանակություն ունեցան իր կարիերայում։ 2006 թվականին «Հրաշքների շուկա» սերիալի նկարահանման ժամանակ Միշելը խաղացել է դուետ Պաոլա Ռեյի հետ։ Միշելը ունեցել է գլխավոր դեր Թաքնված հույզեր հեռուստասերիալում, ինչը մի շարք երկրներում արժանացել է շատ բարձր գնահատականի, այդ թվում նաև իր հարազատ Արգենտինայում և Իսպանիաում, որտեղ էլ որ նա սկսել էր իր աստղի ուղին։ Եղել է «Univision» հեռուստաընկերության «Survivor» հեռուստասերիալի «Desafío: La Gran Batalla» ռեալիթի շոուի հաղորդավար, որի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 20-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշելը ծնվել է դերասան Կառլոս Բրաունի ընտանիքում։ Մանկուց նրան հոգեհարազատ է եղել դերասանությունը, սակայն նա այդ ամենին լուրջ չէր նայում։ 16 տարեկան հասակում Միշելին ընկերը հորդորեց, որ մասնակցի «Չիքիթիթաս» մյուզիքլի քասթինգին, և քասթինգն անցնելուց հետո նա ունեցավ դեր մյուզիքլում։ 4 տարի անց նա թողեց Բուենոս Այրեսն ու տեղափոխվեց Մեքսիկա շարունակելու կարիերան։ Այդ օրվանից ի վեր նա սկսում է շատ ճանապարհորդել և իրեն համարում է աշխարհի մարդ։

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1994 «Jugate conmigo» Վանդակի տեքստ
1995-2000 «Չիքիթիթաս» «Chiquititas» Վանդակի տեքստ
1995 «Կյանքի դպրոց» «Life College»
1998 Աղջիկների առջև «Las Chicas de Enfrente» Ֆակունդո Արիաս
1999 «ДКДА» «ДКДА» Դեյվիդ
2001 «Ինչ է սերը» «Lo que es el amor» Քրիստիան Օկամպո
2002 «Քամու հետ» «Sublete a mi moto»
2003 «Enamorate» «Enamorate» Մարիանո
2003 «Թաքնված հույզեր» «Pasión de Gavilanes» Ֆրանկո Ռեյես
2004 «Ես սովորեցրի քեզ սիրել» «Te voy a Ensenar a Querer» Պաբլո Մոնտես
2004 «Կանանց գաղտնիքները» «Lo que callamos las mujeres»
2005 «Թագուհիները» «Reinas»
2005 «Որոշումներ» «Decisiones»
2006 «Կատաղի սեր» «Amores De mercado» Դիեգո Վալդես
2007 «Մայր լուսինը» «Madre Luna» Անխել Սիսներոս
2008 «Fisica y Quimica» «Ֆիզիկա կամ քիմիա» Պրոֆեսոր Միգել
2009 «Condones.com» «Condones.com» Սեբաստիան
2009 «Հիմարը» «Pagafantas»
2009 « Մեծ հյուրանոցի ուրվականը» «El fantasma del Gran Hotel» Միգել Տորո
2011 «Թիթեռնիկ» «La Mariposa» Մանուել «Ամաուրի» Մարտինես

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]