Միշա Զալինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Միշա Զալինյան
Ծնվել էմայիսի 24, 1930(1930-05-24) (89 տարեկան)
ԾննդավայրԳետավան, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1975)
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Միշա Գարեգինի Զալինյան (մայիսի 24, 1930(1930-05-24), Գետավան, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ: Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ գյուտարար (1983): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1998)[1], Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2012)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Զալինյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 24-ին, Լոռու մարզի Ղզղալա գյուղում (այժմ՝ գյուղ Գետավան): 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1952-1981 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում: 1981-1998 թվականներին եղել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի բնական գիտություննների ամբիոնի վարիչ[3]:

Աշխատանքները վերաբերում են հագեցած բազմաֆունկցիոնալ լակտոնների սինթեզի եղանակների մշակման և քիմիական փոխարկումների հետազոտման, ինչպես նաև լակտոնային և տարացիկլային միացությունների համակցման հիման վրա նոր, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հարցերին: Հեղինակ է «Քիմիա» (1967, 4-րդ վերամշակված և լրացված հրատարակչություն, 2003) ուսումնական ձեռնարկի[3][4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Աբովյանի մեդալ (1987
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005):
  • Պ. էռլիխի արծաթե մեդալ (2005)։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի բնական ԳԱ, ՀՃԱ անդամ (1998

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիա: Ձեռնարկ բուհ ընդունվողների համար, Զալինյան Միքայել Գարեգինի, 2003:
  • Как решать задачи по химии ?, 1990: т. л. (Ред. М. Г. Залинян).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.raen.am http://www.raen.am/members/z1.html։ Վերցված է 2019-06-23 
  2. «Залинян Михаил Гарегинович - Europäische Akademie der Naturwissenschaften»։ eanw.info։ Վերցված է 2019-06-23 
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 384։
  4. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Զալինյան, Միքայել Գարեգինի, 1930- (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-06-23