Մինսկյան գարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինսկյան գարուն
Ամսաթիվ1996 թվականի մարտի 24-ից 1997 թվականի ապրիլի 26
ՎայրԲելառուս Բելառուս, Մինսկ
ՊատճառՄիութենական պետության ստեղծումը, Բելառուսի անկախության և ինքնիշխանության կորստի մտավախությունները
Նպատակ«Բելառուսի և Ռուսաստանի հանրակցության մասին» պայմանագրի չեղյալ հայտարարումը, նախագահի հրաժարական
Մեթոդհանրահավաքներ, խաղաղ երթեր
ԱրդյունքՄիութենական պետության մասին համաձայնագրի ճշգրտում, Բելառուսի և Ռուսաստանի միավորումը մեկ պետության մեջ լինելու հերքում

Մինսկյան գարուն (բելառուս․՝ Мінская вясна), Բելառուսում 1996-1997 թվականների գարնանը տեղի ունեցած բողոքի ակցիաներ, որին մասնակցել են ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլև իշխանամետ կոմունիստները։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի և ընդդիմության միջև դիմակայությունը սկսվել է դեռևս 1995 թվականին՝ առաջին բելառուսական հանրաքվեի ժամանակ, որի անցկացումը համաձայն Սահմանադրության և հանրաքվեների մասին օրենքի՝ անօրինական էր։ Այդ ժամանակ Լուկաշենկոն սկսել է ճնշում գործադրել Գերագույն խորհրդի վրա, որն օգնել է հասնել հանրաքվեի անցկացման խորհրդի համաձայնությանը[1]։ Ընդդիմության առաջնորդները փորձել են հացադուլ կազմակերպել Կառավարության տանը, սակայն նրանց ծեծելով դուրս են հանել Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները[2]։ Հանրաքվեի արդյունքում փոխվել է պետական խորհրդանիշը, ռուսերենը ստացել է պետական կարգավիճակ, նախագահն իրավունք է ստացել լուծարել խորհրդարանը։

Նախագահի և ընդդիմության դիմակայությունը նկատվել է 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ նախագահական մամուլը ընդդիմությանն ամեն կերպ մեղադրում էր ընտրությունների բնականոն անցկացմանը խոչընդոտելու մեջ։ Իր հերթին ընդդիմությունը պնդում էր, որ իր դեմ ապօրինի մեթոդներ են օգտագործվում ընդդիմադիր կուսակցության գործունեությունը կաթվածահար անելու և խորհրդարան մտնելու համար հնարավորինս մեծ թվով նախագահի կողմնակից դրածոներ մտցնելու նպատակով։

Բելառուսի և Ռուսաստանի առաջին ինտեգրացիոն համաձայնագրերի ստորագրման նախօրեին ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել «Մինսկյան գարուն» անվանումով։ Բողոքի ցույցերի պատճառն այն էր, որ համաձայնագրերի պայմանները մինչև վերջին պահը հայտնի չէին ոչ Գերագույն խորհրդի պատգամավորներին, ոչ Բելառուսի քաղաքացիներին։ Այդ պատճառով ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այդ համաձայնագրերը կարող են հանգեցնել նրան, որ Բելառուսը կկորցնի իր անկախությունը և սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 24[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ակցիան տեղի է ունեցել մարտի 24-ին։ Մարտի 24-ի հանրահավաքի կազմակերպիչը Բելառուսի ազգային կուսակցությունն էր, որը գլխավորել է անձամբ Վասիլ Բուլկովը։ Այն ժամանակ ցուցարարները հավաքվել էին Անկախության հրապարակում և գնացել դեպի Ֆրանցիսկյան Սկորինայի (այժմ՝ Անկախության) պողոտա։ Նրանք փակել են ոստիկանության պատնեշը, սակայն ցուցարարները ճեղքել են ճանապարհը և երթ կազմակերպել Սկորինայի պողոտայով[3]։ Տարբեր տվյալներով՝ դրան մասնակցել է 20-30 հազար մարդ, որոնք տարբեր կարգախոսներ են վանկարկել։ Հանրահավաքի ժամանակ պատգամավոր Սերգեյ Անտոնչիկի առաջարկով մասնակիցները գումար են հավաքել «դեպի Մոսկվա Լուկաշենկոյի տոմսի համար»։ Այնուհետև ցուցարարները գնացել են ՊԱԿ շենքի մոտ։ Այնտեղ ավարտվել է հանրահավաքը, և մարդիկ սկսել են ցրվել։ Այդ ժամանակ նրանց վրա հարձակվել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները։ Ժամը 17-ի սահմաններում Սկորինայի պողոտայում՝ ԿԳԲ շենքի մոտ, հատուկ ջոկատայինները իսկական ծեծկռտուք են իրականացրել։ Անկախ Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ հատուկ ջոկատայինները մահակներով ծեծել են ցուցարարներին և ոտքերով հարվածներ հասցրել մոտ 30 մարդու[3]։ Մեծ թվով վիրավորներ են եղել[4]։

Ապրիլ-մայիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 2-ին Ելցինը և Լուկաշենկոն Բելառուսի և Ռուսաստանի համայնքի մասին պայմանագիր են ստորագրել։ Մինսկում տեղի է ունեցել նոր երթ՝ մինչև 30 հազար մարդ։ «Սվաբոդա» թերթը գրել է, որ հավաքվածների երեք քառորդը 16-25 տարեկան երիտասարդներ են եղել[5]։

Ապրիլի 26-ին «Չեռնոբիլի շլահ»-ը դարձել է ամենազանգվածային և դաժան ակցիան։ Նախօրեին մայրաքաղաքում լուրեր էին տարածվել, որ բողոքի ակցիաները ճնշելու նպատակով Մինսկը կարող են բերվել ռուսական հատուկ ջոկատայիններ։ Դա թեժացնում էր ընդդիմության վճռականությունը։

Ապրիլի 26-ին երթ է տեղի ունեցել Սկորինայի (այժմ՝ անկախության) պողոտայով։ Մասնակիցների թվաքանակի գնահատականները տարբերվում են 30-ից մինչև 60 հազար մարդ։ Հանրահավաքում ելույթ էր ունենում Զենոն Պոզնյակը։ Իշխանությունները թույլ չեն տվել հանրահավաքը և բողոքի ճնշման նպատակով օգտագործել են հատուկ ջոկատայիններին, բանակային հատուկ ստորաբաժանումներին և ռուսական Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատին։ Սակայն ցուցարարները ուժեղ դիմադրություն են ցույց տվել։ Նրանք շրջել են ոստիկանության մեքենաները, բախման մեջ մտել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։ Հիվանդանոցներում հայտնվել են Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ից ավելի աշխատակիցներ։ Ակցիայից հետո հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Մի քանի ուկրաինացի ազգայնականներ դատապարտվել են քրեական հոդվածներով և բելառուսական բանտից դուրս են եկել 1996-1997 թվականների վերջին[6]։

Մայիսի 1-ին Նիկոլայ Ստատկևիչը հանրահավաք էր կազմակերպել, որը դաժանորեն ցրվել է Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից[5]։

1997 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 23[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մարտի 23-ին Բելառուսի ազգային կուսակցությունը Մինսկում անցկացրել է չարտոնված երթ Սկորինայի պողոտայում, ապա հանրահավաք՝ Յակուբ Կոլասի հրապարակում։ Ոստիկանության հետ բախումները սկսվել են այն պատճառով, որ ոստիկանները փորձել են ձերբակալել մի քանի ակտիվիստների։ Այդ ժամանակ ցուցարարները սկսել են քարեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Արդյունքում կոտրվել են ոստիկանական ավտոբուսների և ծառայողական մեքենաների պատուհանները, մեկ ոստիկան վիրավորվել է։ Ի պատասխան ոստիկանությունը ցրել է հանրահավաքը՝ կիրառելով ռետինե մահակներ և արցունքաբեր գազ։ Բողոքի ակցիային մասնակցել է 10 հազար մարդ[7]։

Ապրիլի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի ապրիլի 1-ին Մինսկում, Բելառուսի և Ռուսաստանի միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման սպասումով, ընդդիմության ներկայացուցիչները դուրս եկան քաղաքի փողոցներ։ Ոստիկանությունը արգելափակել է երկաթուղային կայարանի շրջանում բողոքի ակցիայի մասնակիցներին[8]։

Ապրիլի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ օր անց իրադարձությունները Մինսկում այնքան էլ խաղաղ չէին։ Համաձայնագրի ստորագրման օրը, որն ընդդիմությունն անվանել է անշլյուս, միանգամից մի քանի հանրահավաքներ են տեղի ունեցել։ Իշխանամետ և ընդդիմադիր կոմունիստները Գորկու այգում հավաքել են իրենց հազարավոր կողմնակիցներին, իսկ միացյալ ընդդիմության ամենազանգվածային ակցիան տեղի է ունեցել օպերային թատրոնի մոտ։ Դրա ավարտից հետո ցուցարարները շարժվել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Այդ պահին արյունալի բախումներ են սկսվել ոստիկանության աշխատակիցների հետ։ ՆՏՎ-ի նույն թղթակիցները Մինսկի իրադարձությունների մասին սյուժեում նկարագրել են Մինսկի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի գործողությունները, որպես առանձնակի դաժան։ Լրագրողների խոսքով՝ ոստիկանները մահակներով ծեծել են բոլոր նրանց, ովքեր ընկել են ձեռքի տակ՝ չխնայելով կանանց։ Այդ երեկո դաժան ծեծի էին ենթարկվել մամուլի մի քանի ներկայացուցիչներ։ Այդ թվում Իրինա Հալիպը իր հոր հետ միասին[8]։

Ապրիլի 26[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 26-ին Մինսկում տեղի է ունեցել «չեռնոբիլյան ճանապարհ» ակցիան, որին մասնակցել է մոտ 25 հազար մարդ։

Շարասյունը գլխավորում էին երկու քահանաներ՝ սրբապատկերով, ինչպես նաև տխրության զանգով։ Բացի սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներից, ներկայացվել են Եվրամիության խորհրդանիշները, սև ցուցապաստառները, որոնք թվարկում են աղետից առավել տուժած վայրերը, ինչպես նաև արհմիութենական կազմակերպությունների դրոշները։ Շարասյան շարժման սկզբում ակցիային անձամբ հետևում էր Միխայիլ Մյասնիկովիչը, որն այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Հենց ցուցարարները սկսել են մոտենալ նրան, նա Սպիտակ «Վոլվոյով» փախուստի է դիմել։ Հաղթանակի հրապարակի մոտ նկատվել է ներկայիս գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ Վսեվոլոդ Յանչևսկին, որը 1997 թվականին գլխավորել է «Ուղղակի գործողություն» շարժումը։ Նրա հասցեին մի քանի վիրավորական արտահայտություններից հետո նա նույնպես դիմել է փախուստի։ Ցուցարարները գնացել են սպորտի պալատ։ Այնտեղ ավարտվել է հանրահավաքը։ Ոստիկանությունը ձերբակալել է ութ մարդու[8]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական հասարակության բողոքները ազդել են այն բանի վրա, որ պայմանագրի վերջին տարբերակը ճշգրտվել է՝ պահպանելով Բելառուսի ինքնիշխանության նշանները[8]։

Աշխարհի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը 1996 թվականի մարտի 24-ի ակցիայից հետո հերքել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստվում են միասնական պետություն ստեղծել[5]։
  • Միացյալ Թագավորություն Բրիտանական Guardian-ը Մինսկում ակցիայի մասսայականությունը միանշանակ կապել Է Կրեմլի «հետին ընթացքի» հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О проведении республиканского референдума по вопросам, предложенным Президентом Республики Беларусь, и мерах по его обеспечению — Белорусский Правовой Портал. Архивировано из первоисточника 13 Մարտի 2013.
  2. Лявон Борщевский, депутат Верховного Совета 12-го созыва — «Кровавая ночь».
  3. 3,0 3,1 Артем Шрайбман / Фото: Вадим Замировский / TUT.BY Вернуться после 20 лет политэмиграции. TUT.BY прогулялся по Минску с Сергеем Наумчиком.
  4. Александр ЯРОШЕВИЧ, Захар ЩЕРБАКОВ, Евгений ЖУКОВ День Воли. Как это было в 90-х, 2000-х и сейчас.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Артем Шрайбман "Минской весне" — 20 лет. История уличных протестов Беларуси в инфографике TUT. Архивировано из первоисточника 4 Ապրիլի 2016.
  6. Гуштын А., Ярошеви А. (2015 թ․ ապրիլի 26). «Как менялся «Чернобыльский шлях». 1996-2014». БелаПАН. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  7. Павел Дмитриев Камни в ОМОН, перевернутые авто и аплодисменты — как менялись акции протеста за 20 лет. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2017.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Массовые протесты в 90-х против союза с Россией. Архивировано из первоисточника 3 Դեկտեմբերի 2018.