Մինուսինսկի գոգավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մինուսինսկի գոգավորություն (Խակասա-Մինուսինսկի), Կրասնոյարսկի երկրամասի հարավում, Մինուսինսկի միջլեռնային իջվածքի հարավային մասը։ Ռելիեֆը բլրահարթավայրային է՝ կտրտված հովիտներով, բարձրությունը՝ 200-700 մ։ Կլիման խիստ ցամաքային է։ Խոշոր գետը Ենիսեյն է։ Կան աղի և քաղցրահամ լճեր։ Մինուսինսկի գոգավորությունը Հարավային Սիբիրի լեռների կարևորագույն գյուղատնտեսական շրջաններից է։ Զարգացած է այգեգործությունը, մսակաթնատու անասնապահությունը, ձիաբուծությունը։ Կան երկաթի, քարածխի և այլ հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 565 CC-BY-SA-icon-80x15.png