Միհրան Տարենտիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միհրան Տարենտիլյան
Ծնվել է1889
Մահացել է1980
Ազգությունհայ
Մասնագիտությունջութակահար
Schola cantorum

Միհրան Տարենտիլյան (Տարանտելլան). (1889, Կոստանդնուպոլիս -1980, Փարիզ), հայ ջութակահար և մանկավարժ։

Երաժշտական կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, ջութակի դասեր առել Հ․ Մինանյանից։ 1923 թվականից ապրել է Փարիզում, ուր կատարելագործվել է որպես ջութակահար։ Նվագել է տարբեր նվագախմբերում, զբաղվել մանկավարժությամբ։ Բարձր է գնահատվել նրա մասնակցությունը հատկապես «Schola cantorum» լարային քառյակում և նվագախմբում (1938 թվականից)։ 1950 թվականից նվագել է քաղաքապետարանի արտիստական միության նվագախմբում, զբաղվել մանկավարժությամբ։ Երկարամյա բեղմնավոր կատարողական և մանկավարժ, գործունեության համար 1951 թվականին արժանացել է «Officier d’academie» գեղարվեստական պատվո նշանի։ Տարենտիլյանը հայերեն է թարգմանել ու հրատարակել ֆրանսիացի երաժշտագետ Ա․ Լավինյակի «Երաժշտական դաստիարակություն» աշխատությունը (Կոստանդնուպոլիս, 1921)։ Հեղինակել է դաշնամուրի սոնատ, կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար, ֆուգաներ, պիեսներ, երգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png