Միհրան Գայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միհրան Գայան
Ծնվել է1874
ԾննդավայրՀաճըն, Ադանա, Թուրքիա
Մահացել է1920
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Միհրան Գայան (1874 թ․, Հաճըն1920, Բուջախ, Կիլիկիա), հայ ազգային–ագատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Եղել է ուսուցիչ։ Երիտասարդ տարիքում ներգրավվել է ագատագրական և հեղափոխական շարժման մեջ։ Զեյթունի 1894-1895 թվականների ապստամբության կազմակերպիչներից և նրա զինվորական խորհրդի անդամ։ 1909 թվականի Ադանայի կոտորածի օրերին կազմակերպել է Հաճընի ինքնապաշտպանությունը։ 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվել է։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հաճըն, վերստին զբաղվել ուսուցչությամբ։

1920 թվականին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության Բարձրագույն խորհրդի անդամ։ Նահատակվել է Սիս նահանջելու ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png