Միկիի սուրբծննդյան պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միկիի սուրբծննդյան պատմությունը
անգլ.՝ Mickey's Christmas Carol
Տեսակ կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանր հումորային դրամա, սուրբծննդյան ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված է Սուրբծննդյան երգ
Ռեժիսոր Բերնի Մետինսոն
Սցենարիստ Ալան Յանգ, Բերնի Մետինսոն, Don Griffith և Alan Dinehart
Հնչյունավորում Ուեյն Օլուայն
Երաժշտություն Irwin Kostal
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզու անգլերեն
Ընկերություն Ուոլթ Դիսնեյ ընկերություն
Դիստրիբյուտոր Cinema International Corporation
Տևողություն 25 րոպե
Թվական 1983
Առաջադրում Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
movies.disney.com/disney-animation-collection-volume-7-mickeys-christmas-carol

Միկիի սուրբծննդյան պատմությունը (անգլ.՝ Mickey’s Christmas Carol)- կարճամետրաժ մուլտֆիլմ է, 1983 թվականին հրապարակել է The Walt Disney Company ընկերությունը։ Մուլտֆիլմում մասնակցում են նաև ուրիշ Դիսնեյի հերոսներ, որոնցից են Միկի Մաուսը, Պիտը, Սկրուջ ՄաքԴակը և ուրիշներ։

Մուլտֆիլմին տվել են «Օսկար» մրցանակը ամենալավ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, 1948 թվականից հետո դա առաջին կարճամետրաժ ֆիլմն էր Միկի Մաուսի մասնակցությամբ։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի Սուրբ ծննդյան երեկոյին, երբ Անգլիայի բնակիչները սպասում էին տոնին, Էբինեյզեր Սկրուջը, գտնվելով իր գրասենյակում, մտածում էր միայն գումարի մասին։ Բոբ Կրետչիտը, ով նրա ծառայողն էր ստանալով շատ քիչ աշխատավարձ, համառ աշխատում էր։ Նա հարցնում է Սկրուջին, որ կարող է սուրբծննդյան օրվա կեսը հանգստանալ, որին Էբինեյզերը պատասխանում է, որ հանգիստը չի վարձատրվի։ Երբ հավաքարարները մոտենում էին նրան և խնդրում զոհաբերություն, Սկրուջը մերժում էր, ասելով, որ եթե նա հավաքարներին գումար տա, աղքատները էր աղքատ չեն լինի և նրանք էլ կզրկվեն աշխատանքից։ Էբինեյզերի ուրախ զարմիկ՝ Ֆրեդը հրավիրում է Սկրուջին սուրբծննդյան հյուրասիրեւթյան, բայց նա մերժում է։

Ավելի ուշ, երբ Սկրուջը տուն է վերադառնում, նրան է հանդիպում Մառլի Ջեյկոբի ուրվականը, ով մահացել էր յոթ տարի առաջ։ Իր կատարած դաժանությունների համար նա ամբողջ հավերժություն պետք է կրի ծանր շղթաներ։ Նա զգուշացնում է Սկրուջին, որ նա փոխվի, հակառակ դեպքում նա կարժանանա իր ճակատագրին և այդ գիշեր նրան կայցել են երեք սուրբծննդյան հոգիներ։

Առաջինը ցույց կտա Սկրուջի անցյալը, թե ինչպես վերջնականապես խզեց կապերը կնոջ՝ Իզաբելի հետ։

Երկրորդը Սկրուջին բերում է Բոբ Կրետչիտի տան մոտ, այնտեղ նա տեսնում է աղքատ ընտանիքին, ովքեր չնայելով դժվարություններին պահում են սուրբծննդյան ոգին։ Բոբի որդին՝ Թիմը, ուժեղ ցավեր ուներ, երբ Սկրուջը հարցնում է, թե ինչ է պատահել Թիմի հետ, երկրորդ հոգին անհետանում է և իր հերթափոխին է գալիս երրորդ հոգին։ Էբինեյզերը տեսնում է, որ Կրետչետների ընտանիքը ողբում են Բոբի գերեզմանի վրա։ Սկրուջը հարցնում է թե ապագան արդյոք փոխվելու՞ է և այդ պահին տեսնում է նոր փորված գերեզման, իսկ տապանաքարի վրա փորագրված էր իր անունը։ Երրորդ հոգին հենց այդ պահին Սկրուջին հրում է լավայով լցված դագաղի մեջ։

Սուրբծննդյան առավոտը Սկրուջը արթնանում է։ Ստանալով հնարավորություն ամեն ինչ շտկելու, նա արագ դուրս է գալիս փողոց։ Այնտեղ նա տեսնում է երկու հավաքարարների և նրանց տալիս հարյուր ոսկեդրամ։ Ճանապարհին հանդիպում է զարմիկ Ֆրեդին և ասում, որ անպայման կգա տոնական ընթրիքին։ Գնում է խաղալիքներ, լցնում է պարկի մեջ և այցելում Բոբ Կրետչիտի տուն։ Սկրուջը Թիմին ասում է, որ նրան բերել է պարկ՝ կեղտոտ սպիտակեղենով և կոպիտ ավելացնում, որ էլի կբերի, բայց պարկի մեջ խաղալիքներ են լինում։ Սկրուջը տեղեկացնում է իր աշխատողին, որ նրան փոխարինող կգտնի։ Իսկ Թիմը Սկրուջին ասում է. «Աստված պահպանի ձեզ»:

Կերպար Դերը մուլտֆիլմում Դերասան (Օրգինալ հնչյունավորում)
Սկրուջ ՄաքԴակը Էբինեյզեր Սկրուջ Ալան Յանգ
Միկի Մաուս Բոբ Կրետչիտ Ուեյն Օլվայն
Գուֆի Մարլի Ջեյկոբի հոգին Հել Սմիթ
Ջիմի Կրիկետ Անցյալ սուրբծննդյան ոգին Էդի Քերոլ
Վիլի Գիգանտ Ներկայիս սուրբծննդյան ոգին Ուիլ Ռայան
Փիթ Ապագայի սուրբծննդյան ոգին Ուիլ Ռայան
Դոնալդ Դաք Ֆրեդ Կլերենս Նեշ
Դեյզի Դաք Իզաբելա Պատրիցիա Պարիս
Ջեյ Տադուեշ Տոադ Ֆեզիվիկ չկա
Մինի Մաուս Էմիլի Կրետչիտ չկա
Միլի Մաուս Մարտա Կրետչիտ չկա
Ֆրեդի Ֆիլդմաուս Փիթեր Կրետչիտ չկա
Մորտի Ֆիլդմաուս Թիմ Կրետչիտ Դիմ Բիլինգսկի
Ռետ Զոհերի հավաքող Հել Սմիթ
Մոուլ Զոհերի հավաքող Ուեյն Օլվայն
Մայքլ Ֆիլդմաուս Եղևնիների վաճառող Ռուտ Կլիֆորդ
Մայլո Ֆիլդմաուս Եղևնիների վաճառող Ռուտ Կլիֆորդ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]