Միխեիլ Թումանիշվիլիի անվան կինոդերասանի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխեիլ Թումանիշվիլիի անվան կինոդերասանի թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Վրաստան
Գտնվելու վայրըԹբիլիսի
Հիմնադրման ամսաթիվհունվարի 14, 1978[1]
Անվանված էՄիխեիլ Թումանիշվիլի
Կայքtumanishvilitheatre.ge(վրաց.) և tumanishvilitheatre.ge/index.php?lang=eng(անգլ.)

Միխեիլ Թումանիշվիլիի անվան կինոդերասանի թատրոն (վրաց.՝ თბილისის მიხეილ თუმანიშვილის სახელობის კინომსახიობთა თეატრი), թատրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որ բացվել է 1978 թվականի հունվարի 14-ին՝ համանուն թատերական արհեստանոցի հիման վրա[2]։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիարժեք թատրոնի ստեղծմանը նախորդել է կինոդերասանների պատրաստման համար 1975 թվականին ռեժիսոր Միխեիլ Թումանիշվիլիի կողմից ստեղծված փորձարարական ստուդիան։ Ուսանողների թվում էին Շ. Ռուսթավելիի անվան պետական թատերական ինստիտուտի ուսանողները, ովքեր սովորել են ռեժիսորական կուրսում։

Թատրոնի առանձնահատկությունը բաց բեմն է, որը ձեռք է բերվում գերազանց լուսավորության և վարագույրի բացակայության շնորհիվ։ Սրահը նախատեսված է 200 հանդիսատեսի համար, կա ընդարձակ նախասրահ, իսկ մոտակայքում կա նաև սրճարան։ Իր գոյության ընթացքում թատերախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում։ Միջազգային ճանաչման են արժանացել թատրոնի այնպիսի բեմադրություններ, ինչպիսիք են «Բաքուլի խոզերը», «Ամառային գիշերվա երազ», «Դոն Ժուան»։

Թատերական սեզոնի ընթացքում, որը տևում է հոկտեմբերից հուլիս, հանդիսատեսը կարող է տեսնել ինչպես հեղինակային, այնպես էլ դասական ստեղծագործություններ։ Ամենահայտնի բեմադրություններից են՝ «Չինչկարա», «Անտիգոնե», «Ամառային գիշերվա երազ», «Մութ սենյակում», «Վագր»[3]։

1996 թվականին մահացավ թատրոնի տնօրեն Միխեիլ Թումանիշվիլին։ Այդ ժամանակվանից և մինչ օրս նրա սաները շարունակում են նրա գործը։ Թբիլիսիի Չուգուրեթի թաղամասում գտնվող թատրոն շենքի մոտ տեղադրվել է հիմնադիր Թումանիշվիլիի քանդակը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. History
  2. 2,0 2,1 «Театр киноактера имени Михаила Туманишвили Театр киноактера им. Туманишвили в Тбилиси на Relax.ge :: Relax.ge». relax.ge (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Tumanishvili». www.tumanishvilitheatre.ge. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.