Միխայիլ Օսեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Օսեևսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1960(1960-11-30) (63 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
 Mikhail Oseevsky Վիքիպահեստում

Միխայիլ Էդուարդովիչ Օսեևսկի (ռուս.՝ Михаил Эдуардович Осеевский նոյեմբերի 30, 1960(1960-11-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ 2017 թվականից։ 2003 թվականի նոյեմբերին դարձել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ։ 2012 թվականի հունվարի 6-ին նշանակվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ[1]։ 2012 թվականից զբաղեցրել է ՎՏԲ բանկի նախագահի տեղակալի՝ վարչության նախագահի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է Լենինգրադի Մ. Կալինինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը «ինժեներական էլեկտրաֆիզիկա» մասնագիտությամբ։

1983 թվականի մարտից մինչև ապրիլ եղել է Լենինգրադի Մ. Կալինինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1983-1986 թվականներին՝ նույն ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետի ՀամԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, իսկ 1986 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է ինստիտուտի ճարտարագետ։

1986-1993 թվականներին աշխատել է որպես «Էլեկտրաֆիզիկա» գիտաարտադրական միավորման ինժեներ-հետազոտող (Սանկտ Պետերբուրգ)։ 1993-1999 թվականներին աշխատել է «Սանկտ Պետերբուրգի արժութային բորսա» փակ բաժնետիրական ընկերության կառավարչի տեղակալ, կառավարիչ։

1999 թվականից եղել է «Արդյունաբերաշինարարական բանկի» (Սանկտ Պետերբուրգ) վարչության նախագահի տեղակալ, բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ։

2003 թվականից մինչև 2011 թվականը եղել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը, գլխավորել է նահանգապետի վարչակազմը։

2011-2012 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։

2012 թվականին դարձել է ՎՏԲ բանկի նախագահի տեղակալ՝ վարչության նախագահ։

2017 թվականի մարտի 3-ին դարձել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ, որը հեռահաղորդակցության ռուսական ընկերություն է պետության մասնակցությամբ[2][3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան.
  • Բարեկամության շքանշան
  • Պատվո շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալություն
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Осеевский назначен заместителем главы Минэкономразвития РФ». РИА Новости. 6 января 2012 года.
  2. ««Ростелеком» планирует расширить правление и наделить его стратегическими функциями». Finanz.ru. Finanzen.net GmbH. 2017 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  3. ««Ростелеком» выплатит бывшему президенту Калугину премию». газета «Ведомости». АО «Бизнес Ньюс Медиа». 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  4. «Встреча Дмитрия Медведева с Михаилом Осеевским, представленным на должность президента ПАО «Ростелеком»» (ռուսերեն). government.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Օսեևսկի» հոդվածին։