Միխայիլ Պրոկուդին-Գորսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Պրոկուդին-Գորսկի
Ծնվել է1744[1][2]
ԾննդավայրՖունիկովա Գորա (գյուղ, Կիրժաչսկի շրջան), ԽՍՀՄ
Մահացել է1812[3], 1813[1] կամ ոչ ուշ քան 1813
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և թարգմանիչ

Միխայիլ Պրոկուդին-Գորսկի (ռուս.՝ Прокудин-Горский, Михаил Иванович, 1744[1][2], Ֆունիկովա Գորա (գյուղ, Կիրժաչսկի շրջան), ԽՍՀՄ - 1812[3], 1813[1] կամ ոչ ուշ քան 1813, Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ռուս գրող, թարգմանիչ և բանաստեղծ։ Ռուսական կայսրության առաջին դրամատուրգներից մեկը (տպագրվել է Պրակուդին, Պրոկուդին և Պրոկուդին-Գորսկի ստորագրություններով)։

Լուսանկարիչ և գյուտարար Սերգեյ Պրոկուդին-Գորսկու նախապապն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Պրոկուդին-Գորսկին ծնվել է 1744 թվականին, ծագումով 14-րդ դարից հայտնի Վլադիմիրյան ազնվականների տոհմից է։

1760 թվականին, լինելով Պրեոբրաժենսկի փրկարարական գնդի սերժանտ որպես դեսպանատան պալատական գտնվել է Կոստանդնուպոլսում, այնուհետև պաշտոնաթող Է եղել ենթասպայի կոչումով և ապրել է Վլադիմիր քաղաքում[4][5]։

1774-1778 թվականներին Մ. Պրոկուդին-Գորսկին եղել է Մոսկվայի կայսերական համալսարանին կից Ազատ ռուսական ժողովի անդամ, 1801 թվականին ունեցել է ենթասպայի նույն աստիճանը։ Մ. Մակարովի խոսքով նա զբաղվել է նաև գյուղատնտեսությամբ[5][6]։

Միխայիլ Պրոկուդին-Գորսկու գրական գործունեությունը սկսվել է 1764 թվականին, երբ նա «Ամսական երկերում» (հատոր XX, հուլիս, էջ 62-95) տպագրել է «Կոնստանդնուպոլսում Մոսկվայի դեսպանատան նախկին պալատական Մ. Պ.-ի նամակները կամ ծանուցումները»[7]։ Այդ ժամանակից ի վեր նրա անունը սկսել է բավականին հաճախ հայտնվել Ռուսական կայսրության պարբերականներում[5]։

1783 թվականին «Ռուսական խոսքի սիրահարների զրուցակիցում» (մաս X, էջ 174-176) Պրոկուդին-Գորսկին ուժերը փորձել է պոեզիայի մեջ` հրատարակելով երկու՝ «Վլադիմիրից ուղարկված բանաստեղծություններ» և «Վլադիմիրից ուղարկված տապանագիր» բանաստեղծությունները. երկուսն էլ գրվել են կոմս Ռոման Վորոնցովի մահվան կապակցությամբ[5][8]։

Միխայիլ Պրոկուդին-Գորսկին մահացել է 1812-1813 թվականներին, ենթադրաբար` Մոսկվա քաղաքում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://histrf.ru/uploads/media/default/0001/09/5f23d58e11b928a89aa2d32c9c84adf837ebf2ad.pdf
  2. 2,0 2,1 Словарь русских писателей XVIII века. Выпуск 2: К—П (ռուս.) / под ред. А. М. ПанченкоСПб.: Наука, 1999. — С. 496—499. — ISBN 5-02-028095-X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://lib.pushkinskijdom.ru/Default.aspx?tabid=854
  4. Смирдин. «Роспись книгам».
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 |Прокудин-Горский, Михаил Иванович}}
  6. Кашпирев В. «Памятники новой русской истории», том I, страница 83 (в воспоминаниях М. Н. Макарова).
  7. Рогожин В. П. «Указатель к Сопикову».
  8. Сопиков В. Опыт российской библиографии
  9. Майков Л. Н. «Очерки из истории русской литературы», СПб. 1889, стр. 415
  10. Евгений М. «Словарь русских светских писателей», т. II, стр. 138

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Афанасьев А. Н. «Русские сатирические журналы 1699—1774 г.», М. 1859, стр. 153—154 (выдержка из ком. «Добродетель»).
  • Бурцев А. Е. «Библиографическое описание редких и замечательных книг», том V, СПб. 1901, № 1846 и т. VII, СПб. 1901, № 2231.
  • «Московский курьер», часть І, страница 391.
  • Неустроев А. Н. «Историческое розыскание о русских повременных изданиях и сборниках», СПб. 1874 и «Указатель» к нему.
  • «Русская старина» 1891, т. 72, стр. 598.
  • Сиповский В. В. «Из истории русского романа и повести», ч. 1, СПб. 1903, стр. 22 и 217—218 (выдержки из предисловия к «Валерии»).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]