Jump to content

Միխայիլ Նիկուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Նիկուլին
Ծնվել էսեպտեմբերի 28, 1898(1898-09-28)
ԾննդավայրԴոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 5, 1985(1985-01-05) (86 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, մանկագիր և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ, պատմվածք և ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Изображение автографа

Միխայիլ Անդրևիչ Նիկուլին (ռուս.՝ Михаи́л Андре́евич Нику́лин, սեպտեմբերի 28, 1898(1898-09-28), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1985(1985-01-05), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, արձակագիր, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից առավել հայտնի է «Վարարած ջուր» վեպը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Նիկուլինը ծնվել է Դոնեցկի շրջանի Վյոշենսկայա ավանի Նիժնե-Մակսաև ագարակում (այժմ` Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանի Մակսաևսկի գյուղ)` Դոնի կազակների ընտանիքում։ Ավարտել է Վյոշենսկայայի երկամյա դպրոցը, այնուհետև քննություններ է հանձնել Ուստ-Մեդվեդիցկի ռեալական ուսումնարանում, աշխատել որպես ուսուցիչ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի սկզբում զորակոչվել է Դոնի բանակ։ Սպիտակ շարժման պարտությունից հետո գաղթել է Բուլղարիա։ Հայրենիքի հանդեպ տածած կարոտից` վերադարձել է Դոն[1]։ 1930-ական թվականների սկզբում Նիկուլինը աշխատել է «На подъёме» ամսագրի խմբագրությունում և սկսել է գրել վեպեր, պատմվածքներ ու էսսեներ խորհրդային կազակների կյանքի մասին։ 1930 թվականին «На подъёме» ամսագրում տպագրել է իր առաջին լուրջ աշխատանքը` «Повесть о Хвиное»[2], այնուհետև գրել է «Лукашка», «В степи», «Звёздочка» պատմվածքներն ու հեքիաթները, որոնք ընդգրկվել են «Հանդիպում» (1936), «Տափաստան ճանապարհային» (1939) գրքերում։ 1935 թվականին համալրել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը[3]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է արվեստի հարցերով Ռոստովի մարզային վարչության պետի տեղակալ։

Պատերազմից հետո Նիկուլինը գրել է բազմաթիվ վեպեր ու պատմվածքներ, որոնք տպագրվել են ոչ միայն Ռոստիզդատե-ում, այլ նաև «Խորհրդային գրող», «Երիտասարդ գվարդիա», «Ժամանակակից», «Դետգիզ», «Խորհրդային Ռուսաստան» հրատարակչություններում։

Նիկուլինի առավել հայտնի ստեղծագործություններից է «Վարարած ջուր» (1957) վեպը, որը պատմում է Դոնի կազակների մասին քաղաքացիական պատերազմի ժամանակ 1920-ական թվականների սկզբում։

1950-ական թվականներին Նիկուլինն աշխատել է «Դոն» ամսագրի խմբագրությունում։ Բազմաթիվ գործեր է գրել երեխաների մասին և նրանց համար։ Բուլղարերենից թարգմանել է «Աղվեսիկի արկածները» հեքիաթը, գրել է հոդվածներ Միխայիլ Շոլոխովի ստեղծագործական գործունեության մասին, որը ներառվել է «Իմ մտորումները Խաղաղ Դոնի շուրջ» գրքում։

1980-ական թվականներին, չնայած ծեր հասակին, Նիկուլինը շարունակել է գրել։ 1981 թվականին լույս են տեսել նրա երկու վեպերը` «А журавли кликали весну!» և «Малые огни»: Նրա վերջին պատմվածքը` «Неумолчно шумят пшеница и тополь», տպագրվել է «Դոն» ամսագրում 1983 թվականին։

Մահացել է 1985 թվականի հունվարի 5-ին Դոնի Ռոստովում 87 տարեկան հասակում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. - Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. - С. 67-69. - 112 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 2500 экз.
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. - Ростов н/Д, 1958. - С. 83-88. - 160 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 170-175. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 232-237. - 416 с. - 20 000 экз.
  • Калинин А. В. «Не Вам ли честь и предпочтенье…» // Дон и Кубань. - март 2010. - № 1 (7). - С. 12-13.
  • Калинина Н. А. «Кто это был?» // Дон и Кубань. - март 2010. - № 1 (7). - С. 13-14.
  • Тер-Маркарьян А. А. Молодые // Литературная Россия. - 10 августа 2001. - № 32

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Мне грезилась донская гроза…» // Донской временник. — С. 136.
  2. NIKULIN, Mikhail Andreevich (1932). Повесть О Хвиное. [A Novel.] (անգլերեն).
  3. Книга:Писатели Дона 1986, страницы 232

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]