Միխայիլ Մագերովսկի
Միխայիլ Մագերովսկի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Михаил Александрович Магеровский |
Մասնագիտացում` | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | ապրիլի 7, 1986 (34 տարեկան) |
Ծննդավայր` | Մոսկվա, ԽՍՀՄ |
Միխայիլ Մագերովսկի (ռուս.՝ Михаил Александрович Магеровский, ապրիլի 7, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել մենասահքում: Ռուսաստանի սպորտի վարպետ: 2008 թվականին ավարտել է սիրողական կարիերան:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Մագերովսկին սահել սկսել է հինգ տարեկանից: Միջազգային մակարդակում Միխայիլը սկսել է ելույթ ունենալ 2002 թվականից: Նա գեղասահքով սկսել է զբաղվել Պատանի պիոներների հասարակական կազմակերպության մարզադաշտում (Մոսկվա): Նրա առաջին մարզիչը եղել է Վալերի Նիկոլաևիչ Պանֆիլովը, այնուհետև մարզվել է Վ. Ն. Կուդրյավցևի և Մ. Գ. Կուդրյավցևայի ղեկավարությամբ՝ «Մոսկվիչ» սպորտային ակումբում: Միխայիլի վերջին մարզիչներն են եղել ԲԿՄԱ-ում Ե. Գ. Վոդորեզովան և Ա. Ա. Չետվերուխինը:
Սպորտային կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2009 թվաակններին մասնակցել է Իլյա Ավերբուխի «Քնած գեղեցկուհին» շոուին[1]: Ներկա պահին` ԲԿՄԱ մանկապատանեկան մարզադպրոցում:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին ընդունվել է № 1269 դպրոց` գերմաներենի խորը ուսումնասիրությամբ: Ավարտել է № 268 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ընդունվել և 2009 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի քաղաքային ակադեմիան: 2012 թվականին նա դարձել է գեղասահքի դատական համակարգի տեխնիկական մասնագետ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլի ավագ եղբայրը` Մագերովսկի Ս., հանդես է եկել գեղասահք ձևում` ներկայացնելով ԱՄՆ-ն: Ամուսնացած է:
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ | 2002-2003 | 2003-2004 | 2004-2005 | 2005-2006 | 2006-2007 | 2007-2008 |
---|---|---|---|---|---|---|
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 14 | 5 | 12 | |||
Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում | 9 | 5 | 4 | |||
1 | ||||||
Ռուսաստանի առաջնություն | 1 | 5 | ||||
Skate israel | 2 | |||||
Nebelhorn Trophy | 7 | |||||
Crystal Skate of Romania | 4 | |||||
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ | 8 | 6 | ||||
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ. Սլովակիա | 5 | |||||
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ. Չինաստան | 1 | 1 | ||||
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ. Ռումինիա | 3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միխայիլ Մագերովսկի կատեգորիայում։ |