Միխայիլ Կալինին (դիվանագետ)
Արտաքին տեսք
Միխայիլ Կալինին | |
Կրթություն՝ | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 3, 1954 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Միխայիլ Կալինին (ռուս.՝ Михаи́л Ива́нович Кали́нин, սեպտեմբերի 3, 1954), ռուսական դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների Մ․ Լոմոնոսովի անվան ինստիտուտը (1977)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1977 թվականից։ Տիրապետում է անգլերեն և նեպալերեն լեզուներին։
- 1990-1992 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ ընդհանուր քարտուղարության առաջին քարտուղար, խորհրդական։
- 1992-1997 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
- 1997-1999 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1999 թվականին՝ ՌԴ ԱԳՆ Գլխավոր քարտուղարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ (գլխավոր քարտուղարի տեղակալ)։
- 1999-2000 թվականներին՝ ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ։
- 2000 թվականին՝ ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2000-2004 թվականներին՝ Վիեննայում (Ավստրիա) միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2005 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական միավորումների հետ կապերի դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
- 2005-2009 թվականներին՝ Ռուսաստանի անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2009 թվականի հունվարի 16-ից[1]-2012 թվականի նոյեմբերի 7-ը[2]՝ Սեյշելյան կղզիներում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2012 թվականի նոյեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի աշխատակազմի միջազգային կապերի վարչության պետ։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 20)[3]
- 3-րդ դասի Ռուսաստանի Դաշնության իսկական պետական խորհրդական[4]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2008 թվականի փետրվարի 11)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[5]
- Բարեկամության շքանշան (2014 թվականի դեկտեմբերի 5)՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների, բազմամյա բեղմնավոր գործունեության և ակտիվ հասարակական գործունեության համար[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 16.01.2009 № 62 «О назначении Калинина М.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Сейшельские Острова»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 07.11.2012 № 1501 «О Калинине М.И.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.08.2004 № 1099 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «КАЛИНИН Михаил Иванович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11.02.2008 № 184 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 05.12.2014 № 756 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.