Միխայիլ Լերմոնտովի տուն-թանգարան (Մոսկվա)
Միխայիլ Լերմոնտովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արբաթ շրջան |
Հիմնադրվել է | 1981 |
Կայք | goslitmuz.ru/museums/dom-muzey-m-yu-lermontova/ |
Միխայիլ Լերմոնտովի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей Михаила Лермонтова), թանգարան, նվիրված բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործական կյանքին։ Գտնվում է Մոսկվայում՝ Մալայա Մոլչանովկա փողոցի 2 հասցեում և ընդգրկված է պետական գրական թանգարանի կազմում։ Այս առանձնատանը Լերմոնտովը իր տատիկի՝ Ելիզավետա Արսենյովայի հետ ապրել է 1829-1832 թվականներին։ Թանգարանը բացվել է 1981 թվականին գրող և հեռուստահաղորդավար Իրակլի Անդրոնիկովի նախաձեռնությամբ։ 2018 թվականի դրությամբ հավաքածուն ներառում է 19-րդ դարի հնատիպ կահույք, հնատիպ հրատարակությունների հավաքածու, բանաստեղծի ընտանիքի և ընկերների լուսանկարներ և պատկերներ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայում Միխայիլ Լերմոնտովի կյանքը կապված է երեք հասցեների հետ։ Նա ծնվել է Կարմիր դարպասների մոտ գեներալ Կառլ Թոլի տանը, իսկ մանկության տարիներն անցկացրել է խոհարարական փողոցում գտնվող շենքում, որը վարձել է տատիկը՝ Ելիզավետա Արսենևան։ 20-րդ դարում քաղաքի կենտրոնի վերակառուցման արդյունքում այդ երկու շենքերը քանդվել են[2][1][3][2]։ Լերմոնտովը Փոքր Մոլչանովկայի առանձնատունը տեղափոխվել է տասնհինգ տարեկան հասակում՝ Մոսկվայի ազնվական պանսիոն ընդունվելու համար։ Բանաստեղծը տատիկի հետ ապրել է այնտեղ 1829-1832 թվականներին[4][5]։
Երեք տարվա ընթացքում Լերմոնտովը Մոլչանովկայում գրել է 17 պոեմ, 4 դրամա և 250 բանաստեղծություն[6], այդ թվում՝ «Մարդիկ և կրքեր» և «Իսպանացիներ» ողբերգությունները, «Տարօրինակ մարդը» դրաման, «Դևը» և «Իզմայիլ Բեյը» պոեմի երրորդ խմբագրությունը, «Դիմանկար» բանաստեղծությունը, «Ամանորյա մադրիգալները և էպիգրամները»[7]։ Նույն ժամանակահատվածում Լերմոնտովի ստեղծագործության մեջ հայտնվել է «սուշկովյան շարքը»՝ նվիրված մոտակայքում ապրող ազնվական Եկատերինա Սուշկովային, որին սիրահարված էր Լրմոնտովը։
1954 թվականին առանձնատան արտաքին պատի վրա տեղադրվեց Միխայիլ Լերմոնտովի հուշատախտակը։ 1977 թվականին Մոսկվայի խորհուրդը շենքը հանձնել է պետական գրական թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի ցուցադրությունն ու գործունեությունը կազմելու գործում մեծ դեր է խաղացել Իրակլի Անդրոնիկովը, որի միջամտության շնորհիվ 1938 թվականին շենքը փրկվեց քանդումից։ Երեք տարի անց Անդրոնիկովը մասնակցել է Լերմոնտովին նվիրված առաջին ցուցահանդեսի կազմակերպմանը, սակայն Հայրենական մեծ պատերազմի սկսվելու պատճառով միջոցառումը չի կայացել։ Լենինգրադից, Մոսկվայից, Կովկասից և Գերմանիայի Հոֆբուրգ դղյակից հավաքված ցուցանմուշները հետագայում կազմել են թանգարանային հավաքածուի հիմքը[1]։
1977 թվականին Անդրոնիկովի նախաձեռնությամբ Լիտերատուրնայա գազետայի խմբագրություն է ուղարկվել բանաստեղծ Պավել Անտոկոլսկու, գրականագետներ Էմմա Գերշտեյնի և Նատալյա Իվանովայի, դերասանուհի Ելենա Գոգոլևայի, դերասան Վլադիմիր Պախոմովի ստորագրած նամակը։ Նամակում ասվում էր Լերմոնտովի ստեղծագործության կարևորության մասին խորհրդային գրականության համար և բանաստեղծին նվիրված թանգարան բացելու անհրաժեշտության մասին[2]։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականին[8]։
1994 թվականին շենքի կողքին կանգնեցվել Է քանդակագործ Ալեքսանդր Բուրգանովի և ճարտարապետ Միխայիլ Պոսոխինի հեղինակած Լերմոնտովի արձանը[9][10]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ հարկանի փայտե առանձնատուն մեզոնինով Փոքր Մոլչանովկայում, 2-ը կառուցվել է 1814 թվականին վաճառական Պետր Չերնովի կողմից։ Գլխավոր շենքի բակում առանձին շինություններ են եղել՝ խոհանոց, մարդկային խրճիթ, ախոռ, կառքային գոմ, սառցադաշտ, ամբար[1]։
1844 թվականին տան սեփականատերն է դարձել Վ. Տյուտչևը։ Նրա նախագծով շենքը բազմիցս վերակառուցվել է։ Բակում հայտնվել է նոր տնտեսական շինություն, որը շրջապատված է եղել բրանդմաուերի պատով, վերակառուցվել է սենյակների դասավորությունը և ավելացվել է ծեփածո[1]։ 1888-1897 թվականներին առանձնատան սեփականության իրավունքը փոխանցվել է իրավաբան Ա. Կոտլյարովին, ապա նրա որդուն՝ Ա. Արիստովին, որի օրոք 1907 թվականին բակում գտնվող բոլոր շինությունները քանդվել են, փոխարենը կառուցվել է տնտեսական ծառայությունների քարե մասնաշենք[1]։
1917 թվականի հեղափոխությունից հետո առանձնատունը բաժանվել է կոմունալ բնակարանների՝ սենյակների միջև բազմաթիվ միջնապատերով[4]։ 1979 թվականին պետական գրական թանգարանին հանձնելուց հետո շենքում սկսվել է լայնածավալ վերականգնում։ Մինչև 1981 թվականը առանձնատունն ամբողջությամբ ստացել է սկզբնական տեսքը[4][8]։
Լերմոնտովի ծննդյան 200-ամյակի առթիվ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որի ընթացքում փոխարինել են կրող կոնստրուկցիաները, վերանորոգել են ներքին շինությունները, իսկ սրահների ներսում մուլտիմեդիա սարքավորումներ են տեղադրելԼերմոնտովի ծննդյան 200-ամյակի առթիվ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որի ընթացքում փոխարինել են կրող կոնստրուկցիաները, վերանորոգել են ներքին շինությունները, իսկ սրահների ներսում մուլտիմեդիա սարքավորումներ են տեղադրել[11]։ 2014 թվականի մայիսի 18-ին առանձնատունը վերաբացվել է այցելության համար[5]։
Ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանային ցուցադրությունը գտնվում է 19-րդ դարի վերականգնված կահավորանքով մի քանի սենյակներում. այստեղ կա հնաոճ կահույք, իսկ պատերը զարդարում են խորաքանդակները։ Փոքր հյուրասենյակում, որտեղ ընտանիքն ընդունում էր հյուրերին և հարազատներին[12], կա մի սեղան, որի վրա դրված է Աթենեյ ամսագիրը։ Այս ամսագրում առաջին անգամ տպագրվել են բանաստեղծի բանաստեղծությունները։ Պատերին կախված են Լերմոնտովի ջրաներկ նկարները, այդ թվում՝ մանկական նկարները։ Մեծ հյուրասենյակը օգտագործվում է հրավիրովի երեկույթներ կազմակերպելու համար։ Ցուցադրության մաս են կազմում Նաև Լերմոնտովին և նրա տատիկին պատկանող երկու սենյակները։ Բանաստեղծի սենյակում կա գրապահարան, պատերին կախված են ընտանիքի դիմանկարները, բանաստեղծությունների սևագրերը[4][5]։ Պատերին կախված են Լերմոնտովի ջրաներկ նկարները, այդ թվում՝ մանկական նկարները։ Մեծ հյուրասենյակը օգտագործվում է հրավիրովի երեկույթներ կազմակերպելու համար։ Ցուցադրության մաս են կազմում Նաև Լերմոնտովին և նրա տատիկին պատկանող երկու սենյակները։ Բանաստեղծի սենյակում կա գրապահարան, պատերին կախված են ընտանիքի դիմանկարները, բանաստեղծությունների սևագրերը։
Թանգարանի հավաքածուն ներառում է նաև 10 տարեկան հասակում Լերմոնտովի նկարած Անտիկ տեսարան մանկական կտավը, նշումներով գրքեր, որոնց վրա արձակագիրը սովորել է համալսարանում, Եկատերինա Սուշկովային նվիրված բանաստեղծությունների սևագրերը, Բարբարա Լոպուխինայի դիմանկարը իսպանական միանձնուհու կերպարով, Կովկասյան բնապատկեր նկարը, որը Լերմոնտովը նկարել է Կովկասյան պատերազմին մասնակցելու ժամանակ, «Մեր ժամանակի հերոսի» կենդանի հրատարակությունները հեղինակի նշումներով և Մ. Լերմոնտովի բանաստեղծությունները[13]։ Առանձին արժեք է ներկայացնում Լերմոնտովի ձեռքով ստորագրված համալսարանի ընդունման խնդրագրի բնօրինակը[14][12][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Дом-музей Лермонтова в Москве». Google Arts and Culture. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ленцова, 2013, էջ 146
- ↑ «Открывается московский дом-музей Лермонтова». Colta. 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Дом-музей Лермонтова в Москве». Rus-Ekskurs.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Дом-музей М. Ю. Лермонтова в Москве». Тонкости туризма. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Сутормин, 2015, էջ 230
- ↑ Блюмин, 2014, էջ 146
- ↑ 8,0 8,1 «Дом-музей М.Ю. Лермонтова». Государственный Литературный музей. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Вострышев, 2011, էջ 435
- ↑ «Памятник Лермонтову М.Ю.». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «В Москве завершена реставрация дома-музея М.Ю. Лермонтова». Комплекс градостроительной политики и строительства города Москвы. 2014 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 12,0 12,1 «Дом-музей М.Ю. Лермонтова». museum.ru. Վերցված է 2018=04-08-ին.
- ↑ Дом-музей Михаила Лермонтова ՅուԹյուբում
- ↑ Корнилова, 2014, էջ 56—74
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блюмин Г. Лермонтов и Москва. 200 лет со дня рождения великого поэта.. — М.: Центрполиграф, 2014. — С. 146. — 586 с. — ISBN 978-5-227-05111-0
- Вострышев М. Вся Москва от А до Я.. — М.: Алгоритм, 2011. — С. 435. — 1064 с. — ISBN 978-5-4320-0001-9
- Корнилова А. Художественное наследие М. Ю. Лермонтова.. — Санкт-Петербург: Вестник СПбГУКИ, 2014. — С. 56—74.
- Ленцова В. Долгий путь к мечте. — М.: Квадрига, 2013.
- Сутормин В. По обе стороны Арбата или три дома Маргариты. — М.: Центрполиграф, 2015. — С. 230. — 586 с. — ISBN 978-5-227-05863-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт дома-музея Михаила Лермонтова
- Документальный фильм о музее
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լերմոնտովի տուն-թանգարան (Մոսկվա)» հոդվածին։ |
|