Միխայիլ Դոբրոկլոնսկի
Միխայիլ Դոբրոկլոնսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1886[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 16, 1964[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Իրավագիտության կայսերական ուսումնարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Պետական Էրմիտաժ |
Ծնողներ | հայր՝ Q106622958? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Միխայիլ Վասիլևիչ Դոբրոկլոնսկի (ռուս.՝ Михаи́л Васи́льевич Доброкло́нский, նոյեմբերի 3, 1886[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 16, 1964[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային արվեստագետ, արևմտաեվրոպական կերպարվեստի պատմության մասնագետ։ Զբաղվել է ԽՍՀՄ թանգարաններում պահվող գծանկարների ատրիբուցիայով (հեղինակագրում) և կատալոգիզացիայի խնդիրներով. կազմել է Էրմիտաժի պետական թանգարանի հավաքածուի գրաֆիկական աշխատանքների գիտական նկարագրությունները։ Արվեստագիտության դոկտոր էր և պրոֆեսոր։ ԽՍՀՄ ԳԱ պատմության և փիլիսոփայության բաժնի (արվեստների պատմության) թղթակից անդամ 1943 թվականի սեպտեմբերի 29-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկության դոկտոր և պետական խորհրդական Վասիլի Պավլովիչ Դոբրոկլոնսկու որդին էր։
1909 թվականին կայսերական իրավաբանական քոլեջն ավարտելուց հետո անցել է ծառայության պետական գրասենյակում[2]։ Փոքր տարիքից հետաքրքրվել է արվեստով, այս ոլորտում զբաղվել ինքնակրթությամբ։
1919 թվականից եղել է Էրմիտաժի աշխատակից (ցուցահանդեսների կազմակերպիչ, 1930 թվականից ղեկավարել է գրաֆիկայի և գծանկարչության բաժինը, հետագայում աշխատել է գծանկարչության բաժնում), 1923 թվականից՝ Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր։ Դասավանդել է նաև Արվեստի պատմության ինստիտուտում (1922–1930), արտասահմանյան տուրիզմի ինստիտուտում (1936–1938) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում (1944–1951): 1941 թվականից արվեստագիտության դոկտոր։ Լենինգրադի շրջափակման ժամանակ իրականացրել է Էրմիտաժի տնօրենի պարտականությունները։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևմտյան արվեստի պատմության ամբիոնի վարիչն էր 1945-1947 թվականների ընթացքում։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փայտի փորագրություն» (թողարկում 1-5, 1927; համագործակցություն Ա. Վ. Բակուշինսկու, Վ. Վ. Վոյովովի, Է. Գ. Լիսենկովի հետ)
- «Դասական փորագրություն։ Էսսե տպագրության մշտական ցուցահանդեսի մշակման և կատալոգի վերաբերյալ»(1928)
- «Վինիուսի գիրքը, 17-18-րդ դարերի ռուսական կոլոկցիոնիզմին նվիրված աշխատություն» // «ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գիտական տեղեկագիր։ Հումանիտար գիտությունների ֆակուլտետ» (1929)
- Ռեմբրանդտ (1937)
- « Էրմիտաժի նկարներ, փորագրություններ և մանրանկարչությունում» (1937)
- «XV և XVI դարերի իտալական դպրոցի նկարներ» (1940, հեղինակ)
- «Ռուբենսի նկարներ» (1940, հեղինակ)
- «XVII - XVIII դարերի ֆլամանդական դպրոցի նկարներ» (1955, հեղինակ)
- «XVI—XIX դարերի մատիտանկարներ» (1960, խմբագիր)
- «XVII - XVIII դարերի իտալական դպրոցի նկարներ» (1961, հեղինակ)
- Պետական Էրմիտաժ. Գրաֆիկա (ալբոմ) (1961, հեղինակ)
- «Էրմիտաժի պետական թանգարան. Գծանկարներ, ջրաներկ (ալբոմ)» (1965, հեղինակ)
«Արվեստ և կյանք» ամսագրի, «Պետական Էրմիտաժի գործեր» և «Արվեստի ընդհանուր պատմություն» ամսագրերի (հատոր 1-6, 1956-1966) հրատարակությունների խմբագրական խորհուրդների անդամ։ «Արևմտաեվրոպական արվեստի պատմություն (III - XX դարեր)» (1940) և «Արտասահմանյան երկրների արվեստի պատմություն» դասագրքերի խմբագիրներից և համահեղինակներից մեկը (հատոր 1-3, 1961-1964, 3-րդ հրատ. 2003-2009):
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10․06․1945)
- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Доброклонский Михаил Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 374.
- ↑ Список чинам Государственной канцелярии и Государственной типографии. Исправлен по 1 ноября 1910. — СПб., 1910. — С. 58, 74.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևինսոն-Լեսինգ Վ. Ֆ. Միխայիլ Վասիլևիչ Դոբրոկլոնսկի. [Էրմիտաժում աշխատանքի 40-ամյակի կապակցությամբ]։ Լ., 1959;
- Դոբրոկլոնսկի Միխայիլ Վասիլևիչ // Մեծ Սովետական հանրագիտարան. [30 հատորով] / Չ. խմբ. A.M. Prokhorov: - 3-րդ հր. - Մ .: Սովետական հանրագիտարան, 1969-1978։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографические сведения на сайте исторического факультета СПбГУ
- Историческая справка на сайте Архива РАН
- Раздольская В. И. Михаил Васильевич Доброклонский (1886—1964)
- Пашенный Н. Л. Императорское училище правоведения и правоведы в годы мира, войны и смуты. 70-й выпуск, 1909 год
- Письма А. Н. Бенуа к М. В. Доброклонскому
- Сосницкий Д. А., Ростовцев Е. А. Доброклонский Михаил Васильевич // Биографика СПбГУ
|
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 16 մահեր
- 1964 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ