Միխայիլ Գրանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գրանովսկի
սեպտեմբերի 27, 1878(1878-09-27) - ապրիլի 4, 1920(1920-04-04) (41 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԶորատեսակՌազմածովային նավատորմ
Կոչումcaptain 1st rank?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Միխայիլ Գրանովսկի (ռուս.՝ Михаил Николаевич Грановский, սեպտեմբերի 27, 1878(1878-09-27) - ապրիլի 4, 1920(1920-04-04), Հելսինկի, Ֆինլանդիա), ռազմական ինժեներ-մեխանիկ, ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից, ինժեներ-մեխանիկ 1-ին աստիճանի կապիտան, Գեորգիևյան ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գրանովսկին ծնվել է 1878 թվականի սեպտեմբերի 7-ին։ 1901 թվականին ավարտել է Կրոնշտադի Նիկոլայ 1-ինի ծովային ինժեներական ուսումնարանը և ստացել կրտսեր ինժեներ մեխանիկի կոչում։ Ծառայությունն անցկացրել է Ռուսական Կայսրության նավատորմի նավերում որպես մեխանիկ։ 1904-1905 թվականներին մասնակցել է Պորտ-Արթուրի պաշտպանությանը, արժանացել է 3 մարտական շքանշանների և պարգևատրվել Ոսկե զենքով «Արիության համար»։ Պորտ-Արթուրում գերի է ընկել ճապոնացիներին։ 1905 թվականի հունվարի 15-ին շտաբս-կապիտան Գրանովսկին ստորագրություն տվեց պատերազմին չմասնակցելու վերաբերյալ և ազատվեց գերությունից։ 1908-1915 թվականներին ծառայել է «Ադմիրալ Մակարով» հածանավում որպես ավագ մեխանիկ։ Եղել է սկզբունքային տվյալ տիպի հածանավերի մեխանիզմների շահագործման նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։ Հայտնի են դեպքեր, երբ «Ադմիրալ Մակարով» հածանավի հրամանատարը հրաման է տվել հեռանալ լողացող խարսխից (տակառից) 1,5 ժամվա ընթացքում։ Նավի ավագ մեխանիկ Մ. Ն. Գրանովսկին զեկուցում է կապիտանին, որ հրամանի կատարման համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան 4.5 ժամ և արագացված նահանջը կհանգեցնի նավի շարժիչի անխուսափելի վնասվածքների, որն արդարացված կարող է համարվել միայն արտակարգ իրավիճակներում, որն էլ առկա չէ։ Կապիտանի հրամանը չկատարելու հետ կապված միջադեպի զեկուցագիրը քննարկվում է կապիտանից և նավի մեխանիկներից կազմված նավատորմային հանձնաժողովի կողմից։ Գրանովսկու գործողությունները ճանաչվում են լիովին արդարացված[1]։

1913 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել է ինժեներ-մեխանիկի 2-րդ դասի կապիտանի կոչում։ 1916-1917 թվականներին եղել է Բալթիկ ծովի պահականավային դիվիզիայի շտաբի պետի ֆլագմանական ինժեներ-մեխանիկ։ 1917 թվականի հունվարի 15-ին նշանակվել է Բալթիկ ծովում նավաշինության մեխանիկական մասի հսկիչ։ 1917 թվականի հուլիսի 28-ին գերազանց ծառայության համար ստանում է 1-ին աստիճանի կապիտանի կոչում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆինլանդիա։ Մահացել է 1920 թվականի ապրիլի 4-ին Հելսինկիում։ .

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дело механика Грановского». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]