Միխայիլ Գալուզին
Արտաքին տեսք
Միխայիլ Գալուզին | |
Կրթություն՝ | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 14, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Միխայիլ Գալուզին (ռուս.՝ Михаи́л Ю́рьевич Галу́зин, հունիսի 14, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը (1983)։ Տիրապետում է ճապոներեն և անգլերեն լեզուներին։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1983-1986 թվականներին՝ Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1992-1997 թվականներին՝ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
- 1999-2001 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2001-2008 թվականներին՝ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
- 2008-2010 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների դեպարտամենտի տնօրեն։
- 2010 թվականի փետրվարից 2012 թվականի հոկտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն։
- 2012 թվականի հոկտեմբերի 11-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Ինդոնեզիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2012 թվականի հոկտեմբերի 16-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Կիրիբատիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
- 2012 թվականի հոկտեմբերի 25-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Արևելյան Թիմորում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
- 2012 թվականի հոկտեմբերի 25-ից 2017 թվականի օգոստոսի 7-ը՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ՝ համատեղության կարգով[3]։
- 2013 թվականի մարտի 15-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Պապուա Նոր Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով[2]։
- 2018 թվականի հունվարի 29-ից՝ Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
Ամուսնացած է, ունի որդի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի մարտի 29)[5]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի ապրիլի 23)[6]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2014 թվականի դեկտեմբերի 16)[7]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (2016 թվականի դեկտեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 2016 թվականին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում մեծ ներդրման և գագաթաժողովի անցկացման համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20221104070656/https://indonesiatatler.com/tatler-list/500list?feed=json&limit=1000&offset=0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Указ Президента Российской Федерации от 29.01.2018 № 31 «О Галузине М.Ю.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.08.2017 № 354 «О Галузине М.Ю.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.01.2018 № 30 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Японии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.03.2005 № 362 «О присвоении дипломатического ранга»
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.04.2008 № 546 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.12.2014 № 782 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.12.2016 № 695 «О награждении государственными наградами Российской Федерации»