Միխայել Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայել Շմիդտ
Ծնվել էհունվարի 31, 1843(1843-01-31)
ԾննդավայրՆոյոտինգ, Ալտյոտինգ, Վերին Բավարիա, Բավարիա
Մահացել էհունվարի 20, 1904(1904-01-20) (60 տարեկան)
ԿրթությունJMU
Մասնագիտությունհայագետ, թարգմանիչ և աստվածաբան

Միխայել Յոհան Շմիդտ (Schmidt, հունվարի 31, 1843(1843-01-31), Նոյոտինգ, Ալտյոտինգ, Վերին Բավարիա, Բավարիա - հունվարի 20, 1904(1904-01-20)), գերմանացի հայագետ, թարգմանիչ, աստվածաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայել Շմիդտը ծնվել է 1843 թվականի հունվարի 31-ին Նոյոտինգում (Գերմանիա)։ 1861 թվականին ավարտել է Նոյոտինգի թագավորական գիմնազիան։ Արևելյան լեզուների մեջ կատարելագործվելու նպատակով 1865 թվականին տեղափոխվել է Վյուրցբուրգի համալսարան, որտեղ սովորել է հայերեն և որոշել թարգմանել հայերեն աստվածաբանական երկեր։

Միխայել Շմիդտը 1871 թվականին առանձին գրքով գերմաներեն լույս է ընծայել Հովհաննես Ա Մանդակունու ճառերը, 1872 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատումը»՝ իր առաջաբանով, 1900 թվականին՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»՝ իր ներածությամբ ու ծանոթագրություններով։ Շմիդտը թարգմանել է նաև «Հանգիստ Յոհաննու առաքելոյ» ճառը (1893) և «Թադէոսի առաքելոյն եւ Սանդխտոյ կուսին» վկայաբանությունը (1903)։

Միխայել Շմիդտը մահացել է 1904 թվականի հունվարի 20-ին Ֆրոհշտետենում (Գերմանիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։