Միասեռ ամուսնություններ Իսլանդիայում
Իսլանդիայում նույնասեռ զույգերը ամուսնանալու իրավունք են ստացել 2010 թվականի հունիսի 27-ից՝ 2010 թվականի հունիսի 11-ին Ալտինգի (Իսլանդիայի խորհրդարան) կողմից համապատասխան օրենքի ընդունումից հետո[1]։ Փոփոխություն է մտցվել ամուսնության վերաբերյալ երկրի օրենսդրության մեջ, ըստ որի ամուսիններ կարող են լինել ոչ միայն տղամարդն ու կինը, այլև տղամարդն ու տղամարդը, ինչպես նաև կինը և կինը[2]։ Նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոն ստորագրությունը ոչ այլ ինչ էր, քան ձևականություն։ Այսպիսով, Իսլանդիան դարձել է աշխարհում իններորդ երկիրը, որտեղ միասեռ զույգերի և հակառակ սեռի զույգերի իրավունքները իրավաբանորեն հավասարեցված են, այդ թվում՝ երեխաների որդեգրման և դաստիարակության ոլորտում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնասեռ միություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնասեռ միությունների կամ նույնասեռ հարաբերությունների օրինականացման իրավունքը (իսլ.՝ Staðfesta samvist), համաձայն իսլանդական օրենքի, մտցվել է 1996 թվականի հունիսի 27-ից[3]։ Ավելին, նույնասեռ զույգերի միությունները օժտվում են նույն իրավունքներով և պարտականություններով, ինչ որ ամուսնության մեջ մտնող հակառակ սեռի զույգերը՝ որդեգրման ոլորտում որոշ սահմանափակումներով։ Օրինակ, ի թիվս այլոց, տրվել է զուգընկերոջ երեխային որդեգրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվել է արտերկրից։ Օրենքն ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ, բացառությամբ պահպանողական Անկախության կուսակցության միակ պատգամավորի, ով դեմ է քվեարկել[4][5][6]։
2006 թվականի հունիսի 2-ին խորհրդարանը կողմ քվեարկեց մի օրինագծի, որը տրամադրում էր նույնասեռ զույգերի իրավունքների ամբողջական ցանկը որդեգրման, կրթության և արհեստական բեղմնավորման ոլորտում[7]։ Օրենքն ուժի մեջ է մտել 2006 թվականի հունիսի 27-ից։ 2008 թվականի հունիսի 27-ին կատարված օրենքի փոփոխությունը թույլ տվեց Իսլանդիայի եկեղեցուն և այլ կրոնական կազմակերպություններին նույնասեռ միությունների օրհնության արարողություններ անցկացնել[8][9].:
Դաշինքի մեջ մտնող Իսլանդիայի հայտնի դեմքերից էին երկրի նախկին վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրը և Յոնինա Լեուսդոտտիրը (իսլ.՝ Jónína Leósdóttir)[10][11]։
Նույնասեռ ամուսնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդիայի նոր կառավարությունը, որն ընտրվել է 2009 թվականի ապրիլին, հայտարարել է մոտ ապագայում նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծ ընդունելու մտադրության մասին։ 2009 թվականի մայիսի 19-ին այս մտադրությունը կրկին հաստատվեց կառավարական կոալիցիոն պլատֆորմի հայտարարությամբ, որը բաղկացած է Սոցիալ-դեմոկրատական դաշինքից և Կանաչների ձախ կուսակցությունից[12][13]։ Այս նախաձեռնությանն աջակցել է նաև ընդդիմադիր Առաջադիմական կուսակցությունը[14]։
2009 թվականի նոյեմբերի 18-ին արդարադատության և մարդու իրավունքների նախարարը հայտարարություն արեց, որ օրինագիծը մշակման փուլում է, ամուսնությունները հասանելի կլինեն ինչպես հակառակ սեռի, այնպես էլ նույնասեռ զույգերի համար[15]։ 2010 թվականի մարտի 23-ին կառավարության կողմից ներկայացվեց նույնասեռ ամուսնությունների օրինականացման վերացման մասին օրինագիծ[16][17]։ 2010 թվականի հունիսի 11-ին օրենքն ընդունվեց Խորհրդարանի կողմից 49 կողմ, առանց դեմ ձայների, 7 ձեռնպահ և 7 բացակայող ձայների հարաբերակցությամբ[18][19]։ Օրենքն ուժի մեջ է մտել 2010 թվականի հունիսի 27-ին[1][20][21]։ Առաջին նույնասեռ զույգերից մեկը, ով օգտվեց տրված իրավունքից, Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրն էր և նրա զուգընկերուհին, գրող և լրագրող Ջունինա Լեուսդոտտիրը՝ վերագրանցելով իրենց քաղաքացիական միությունը լիարժեք ամուսնության մեջ[22][23][24]։ Այսպիսով, համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ կառավարության ղեկավարը պաշտոնական նույնասեռ ամուսնություն կնքեց[25]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդիայի համալսարանի քաղաքագետ Գյունար Հելդի Քրիստինսոնը Ռոյթերս ընկերության համար հարցազրույցում ասել է, որ նույնասեռ ամուսնությունները վիճելի հարց չեն Իսլանդիայի ազգային քաղաքականության համար, և երկրում վաղուց օրինականացվել են քաղաքացիական նույնասեռ զուգընկերային հարաբերությունները[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Iceland parliament votes for gay marriage». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Однополые браки разрешены в Исландии
- ↑ «Iceland : Recognized partnership law, 1996». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Partnership law in Iceland». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «A VICTORY FOR ICELANDIC LESBIANS AND GAYS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «DETAILS OF THE ICELANDIC PARTNERSHIP LAW». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Important Improvements in Gay and Lesbian Rights in Iceland Արխիվացված 2012-02-27 Wayback Machine
- ↑ В Исландии официально обвенчали в церкви лесбийскую пару
- ↑ «First Lesbian Couple in Iceland «Marries» in Church». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Iceland Picks the World's First Openly Gay PM». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Премьер-министром Исландии стала лесбиянка. Теперь — по воле народа
- ↑ Government Coalition Platform of the Social Democratic Alliance and Left-Green Movement
- ↑ Iceland: Homosexuality and the Law
- ↑ Framsóknarflokkurinn sendir frá sér ályktun um hjónabandslöggjöfina
- ↑ Unnið að setningu einna hjúskaparlaga
- ↑ Iceland Likely to Permit Gay Marriage by June Արխիվացված 2014-02-03 Wayback Machine
- ↑ Iceland is fine-tuning marriage-equality bill
- ↑ «Atkvæðagreiðsla» (իսլանդերեն). Alþingi. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Страна, возглавляемая открытой лесбиянкой, узаконила однополые браки
- ↑ Hjúskaparlög, staðfest samvist o.fl. (ein hjúskaparlög)
- ↑ 21,0 21,1 Iceland passes gay marriage law in unanimous vote
- ↑ Iceland PM marries long-time partner as gay marriage gets legalised
- ↑ Премьер-министр Исландии первой опробовала новый закон об однополых браках… на себе(չաշխատող հղում)
- ↑ Премьер-министр Исландии сочеталась браком со своей подругой
- ↑ Icelandic leader in milestone gay marriage