Մժեղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մժեղներ
Macropelopia.nebulosa.jpg
Macropelopia nebulosa
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Երկթևանիներ
Ընտանիք Մժեղներ
Լատիներեն անվանում
Simuliidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մժեղներ լատ.՝ (Simuliidae), երկթևանիների կարգի արյունածուծ միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 1,5-7 մմ է։ Արտաքինից նման են ճանճերին։ Կուրծքը սապատավոր է, հանգիստ վիճակում թևերը ծալվում են իրար վրա։ Թրթուրը և հարսնյակը, զարգանում են հոսող ջրերում։ Ձմեռում են ձվերը, երբեմն՝ թրթուրները։ Տարեկան տալիս են 1-4 սերունդ։ Արուները սնվում են բույսերի հյութով, էգերը սովորաբար արյունածուծ են։ Թուքը թունավոր է, առաջացնում է ընդհանուր թունավորման երևույթներ (թուլություն, ջերմության բարձրացում, գլխացավ, սրտխառնոց)։ Ակտիվ են առավոտյան և երեկոյան ժամերին։ Մժեղները մարդու և ընտանի կենդանիների ճիճվային և վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (օնխոցերկոզ, տուլարեմիա և այլն)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են երկրագնդի տարբեր շրջաններում, սակայն որպես օնկոցերխոզ հիվանդության հարուցիչների փոխանցողներ հանդիպում են միայն աֆրիկայում և Հարավային ու Կենտրոնական Ամերիկայում։ Դրանք խայթում են հիմնականում մարդու ազդրի և իրանի կողային մասերը, որտեղ և կուտակվում են օնկոցերկայի միկրոֆիլարիաներ ը։ Հայտնի է մժեղների ավելի քան 1200 տեսակ (ԽՍՀՄ-ում՝ 300)։ ՀՍՍՀ ցածրադիր վայրերում տարածված մժեղները տարեկան տալիս են 2-4 սերունդ։ Ցուրաքանչյուր սերնդի զարգացման տևողությունը 18-25 օր է։ Լեռնային բարձրադիր շրջանների հոսող ջրերում տալիս են 1 սերունդ, որի զարգացման տևողությունը 80—105 օր է։ ՀՍՍՀ-ում առավել վտանգավոր են Wilhelmia paraequina, W․ mediterranea, Odagmia kiritschenkoi, Od․ caucasica, Testisimulium condici տեսակները։ Պայքարի միջոցները՝ ինսեկտիցիդներ և վախեցնող նյութեր՝ ռեպելենտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 521 CC-BY-SA-icon-80x15.png