Մերի Մաքսապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Մաքսապետյան
Ծնվել էհունիսի 16, 1927(1927-06-16)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 24, 2012(2012-11-24) (85 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Մերի Մաքսապետյան Վիքիդարանում

Մերի Վարդանի Մաքսապետյան (հունիսի 16, 1927(1927-06-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2012(2012-11-24), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, թարգմանիչ: Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության և Հայաստանի գրողների միության անդամ (1985 թ.): Բանասիրական գիտությունների թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մաքսապետյանը ծնվել է 1927 թվականին Լենինականում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, Հայաստանի գրողների միության անդամ (1985 թ.)[1]:

Բազմաթիվ գրականագիտական աշխատությունների, հոդվածների հեղինակ է, որոնք հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակվել են մի շարք պարբերականներում: Ռուսերենից և անգլերենից կատարել է թարգմանություններ, որոնք հրատարակվել են գրական հանդեսներում («Արտասահմանյան գրականություն», «Գարուն» և այլն): Մաքսապետյանի կատարած թարգմանությունները (Ի. Շոուի «Հարուստ, աղքատ», Կ. Վոնեգութի «Կապտամորուսը») բեմադրվել են հայկական թատրոններում[1][2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռաբինդրանաթ Թագորը հայ գրական մտքի գնահատմամբ» (1975 թ.)[3]
  • «Հայ գրողները գեղարվեստական թարգմանության մասին» (1985 թ.)
  • «Լևոն-Զավեն Սյուրմելյան: Կյանքը և աշխատությունները» (1990 թ.)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Գրինբերգի «Ուլյանովների ընտանիքում» (1960 թ.)
  • Վ. Բոգոմոլովի «Քառասունչորսի օգոստոսին» (1978 թ.)
  • Ա. Ադամովի «Գիշերը ժամը մեկին» (1980 թ.)
  • Է. Բարբուի «Փոսորակ» (1982 թ.)
  • Վ. Երյոմենկոյի «Սերունդ» (1984 թ.)
  • Ս. Զալիգինի «Հարավամերիկյան տարբերակ» (1990 թ.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]