Մետյու Նեյբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մետյու Նեյբլ
Matthew Nable 2015.jpg
Ծնվել է մարտի 8, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}}) (46 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն rugby league player, գրող, վիպասան, ռեգբի յունիոն խաղացող, դերասան, մանկագիր և սցենարիստ
ԿինոՊոիսկ ID 1732143

Մետյու Նեյբլ (անգլ.՝ Matthew Nable; ծնվել է 1972 թվականի մարտի 8-ին), ավստրալացի դերասան, նախկին պրոֆեսիոնալ ռեգբիի խաղացող[1]։ 1990-ական թվականներին «Մենլի-Ուորինգա Սի Իգլիզ» և «Սաուտ Սիդնեյ Ռոբբիտոուզ» ակումբների համար «Ունիֆիլդի գավաթի» պրեմիեր լիգայում խաղալուց հետո նա գրել է սցենար և նկարահանել «Վերջին ձմեռը» ֆիլմում 2007 թվականին[2]։ Նաբելը շարունակում է նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 Նաբելը մեծացել է Սիդնեյի հյուսիսային լողափերում, 2 տարի անցկացրել է Պորտսիում (Վիկտորիա), երբ նրա զինվոր հայրը ծառայում էր այնտեղ[3][4]։ Նրա հայրը աշխատել է որպես «Ավստրալիայի ռեգբիի ազգային լիգա»-ի թիմի մարզիչ, իսկ նրա եղբայրը՝ Ադամ Նաբելը, դարձավ պրոֆեսիոնալ խաղացող[5][6]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Նաբելը «Manly-Warring» ակումբում բարձրացել է ստորին աստիճանակարգերով, 1991-1992-ական թվականներին մարզել է թիմին։ Դրանից հետո նա այլևս չի հայտնվել Պրեմիեր Լիգայում մինչև 1995 թվականը, երբ նա «Հարավային Սիդնի Ռաբբիթոյի» համար երեք խաղ խաղաց:

Անգլիայում հերթական մրցաշրջանից հետո, որտեղ նա խաղացել էր «Carlisle»-ում, «London Broncos» տեղափոխվելուց առաջ, Նաբելը 23 տարեկանում հեռացավ ֆուտբոլից, այնուհետև փորձեց իր ուժերը բռնցքամարտում[7]։ Նա նաև աշխատել է որպես գարեջուր վաճառող և պրոֆեսիոնալ մարզիչ, բայց շուտով որոշել է հեռանալ աշխատանքից, սցենարիստ դառնալու համար[8]:

Սցենարիստի և դերասանի աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքերյան մրցանակի դափնեկիր գրող Թոմաս Քենլիի խրախուսանքից հետո Նեյբլը գրել է «Վերջին ձմեռը» ֆիլմի սցենարը՝ հիմնվելով համանուն չհրապարակված վեպի վրա[9]: Իր ընկերների հետ կարողացան 1,6 միլիոն դոլար ձեռք բերել և 2007 թվականին աշխատել ֆիլմի ստեղծման վրա, որը թողարկվել էր 2007 թվականին և արժանացել գովասանքի քննադատների կողմից, բայց ձախողվել դրամային վարձույթում[10][11]։

Նեյբլը շարունակում է խաղալ ԱՄՆ-ում, որպես Լոս Անջելեսի դետեկտիվ «Ս.Ի.Ս.» հեռուստատեսային ֆիլմում[12]:

2009 թվականին հրատարակվեց «Մենք այլևս այստեղ չենք ապրում» գիրքը[13]:

2011 թվականին նա հրապարակեց իր երկրորդ գիրքը՝ «Faces in the Clouds»:

Ավելի ուշ Նեյբլը համագործակցում էր Մեթյու Ջոնսի հետ[14]։ Նա աշխատել է որպես սցենարիստ, «The Matty Jones Show» 7-րդ ալիքի ռեգբի մասին նոր կատակերգական ծրագրում[15]:

Նեյբլը հայտնվել է գլխավոր կազմում, խիստ քննադատորեն, «SBS», «East Wes 101» հեռուստատեսային շարքերում[16], և 2011 թվականի «Պրոֆեսիոնալ» մարտաֆիլմում՝ Կլայվ Օուենի, Ռոբերտ Դե Նիրոյի, Իվոն Ստրախովսկու, Ջեյսոն Ստեյտոմի և Դոմինիկ Պեռսելի հետ։

2013 թվականի սեպտեմբերին թողարկված «Ռիդդիկ» ֆիլմում Նաբելը խաղում է վարձու մարդասպան Ջոնսի դերը:

2014 թվականի սեպտեմբերի 4-ին, դերասան Սթիվեն Ամելլը իր թվիթերով հայտնեց, որ Մեթին բաժին է հասել Ռա'ս Ալ Գուլա դերը «Նետը» սերիալի երրորդ եթերաշրջանում[17]։

2017 թվականին տեղի է ունեցել «1 տոկոս» ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում Մեթը հանդես է եկել որպես սցենարիստ և դերերից մեկի կատարող:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Matthew Nable»։ IMDb։ IMDb.com, Inc.։ Վերցված է 8 June 2012 
  2. Purcell Charles (6 September 2007)։ «Final whistle»։ Sydney Morning Herald (Australia: Fairfax Media)։ Վերցված է 2 October 2010 
  3. Mathieson Craig (31 August 2007)։ «The field of broken dreams»։ Age (Australia: Fairfax)։ Վերցված է 2 October 2010 
  4. «Matt Nable on writing and acting»։ Life Matters։ Australia: Radio National։ 7 June 2011։ Վերցված է 8 June 2011 
  5. Cohen Joanna (14 February 2008)։ «Matt Nable on The Final Winter: The RT Interview»։ rottentomatoes.com (Flixster, Inc.)։ Վերցված է 2 October 2010 
  6. AMNRL (2007)։ «New York Knights star Adam Nable welcomes brother Matt and his hit rugby league movie The Final Winter for its US premiere in Manhattan on October 10»։ American National Rugby League News (USA: Super League America, Inc.)։ Վերցված է 2 October 2010 
  7. Garry Maddox (1 September 2007)։ «A league of his own»։ Sydney Morning Herald (Australia: Fairfax Media)։ Վերցված է 2 October 2010 
  8. Chester Rodney (6 September 2007)։ «Hard yards for Final Winter»։ Courier-Mail (Australia: News Limited)։ Վերցված է 2 October 2010 
  9. Sutherland Claire (6 September 2007)։ «The Final Winter in a league of its own»։ Herald Sun (Australia: News Limited)։ Վերցված է 2 October 2010 
  10. Garry Maddox and Kerry Coleman (4 December 2007)։ «Comeback of the day»։ Sydney Morning Herald (Australia: Fairfax Media)։ Վերցված է 2 October 2010 
  11. Daniel Williams (31 August 2007)։ «Footy for Thought»։ Time (Time Inc.)։ Վերցված է 2 October 2010 
  12. Shattuck Kathryn (24 August 2008)։ «What's On Today»։ The New York Times (USA: nytimes.com)։ Վերցված է 2 October 2010 
  13. Penguin Books (2010)։ «Matt Nable»։ Contributors։ Penguin։ Վերցված է 8 June 2011 
  14. Webster Andrew (27 March 2010)։ «Matthew Johns sitcom in the works at Channel 7»։ Daily Telegraph (Australia: News Limited)։ Վերցված է 2 October 2010 
  15. Ritchie Dean (5 July 2010)։ «Afternoon of hot dogs and heroes»։ Daily Telegraph (Australia: News Limited)։ Վերցված է 2 October 2010 
  16. «Matt Nable as Detective Neil Travis»։ East West 101։ Australia: SBS։ Վերցված է 8 June 2011 
  17. Мэтт Нэйбл снимется в сериале Arrow

Արտակին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]