Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց
Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1869 |
Աշակերտներ | 237 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Բաքու |
Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց, հիմնվել է 1869 թվականին՝ տեղի հայ բնակչության և Շամախու թեմի հոգևոր տեսուչ Անդրեաս եպիսկոպոսի ջանքերով։ Դպրոցի հոգաբարձության անդամ Ջ. Մելիքյանը հինգսենյականոց իր սեփական տունը երկու տարով անվճար տրամադրել է դպրոցին։
Դպրոցում դասավանդվել են կրոնագիտություն, հայոց և ռուսաց լեզուներ, ազգային պատմություն, թվաբանություն, հայոց և ռուսաց լեզուների վայելչագրություն։
1873 թվականին ունեցել է 4 ուսուցիչ, 89 աշակերտ, 1884-1885 ուստարում՝ 170 աշակերտ։ 1885 թվականի մարտի 5-ին փակվել է։ Վերաբացվել է 1886 թվականի սեպտեմբերին։ 1888-1889 ուստարում դպրոցը եղել է երկդասյան՝ ունենալով 138 աշակերտ և 7 ուսուցիչ։ 1896 թվականին դարձյալ փակվել է։ Վերաբացվել է 1906 թվականին։ 1911-1912 թվականներին եղել է արական 6-ամյա դպրոց։
1914 թվականին ունեցել է 8 ուսուցիչ և 237 աշակերտ։ 1916-1917 թվականներին դեռևս գործել է[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արարատ», 1869, Բ, էջ 43։
- «Արարատ», 1876, Ա, էջ 34։
- «Արարատ», 1878, ԺԲ, էջ 455։
- «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 20։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 443.