Մեսութ Յիլմազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսութ Յիլմազ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Կյոլնի համալսարան և Սթամբուլի բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 6, 1947(1947-11-06)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Ինքնագիր Mesut Yılmaz signature.png

Ահմեդ Մեսութ Յիլմազ (թուրք.՝ Ahmet Mesut Yılmaz, նոյեմբերի 6, 1947(1947-11-06)[1], Ստամբուլ, Թուրքիա), քաղաքական գործիչ Թուրքիայում, XX դարի 90-ական թվականներին եղել է Թուրքիայի վարչապետը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսութ Յիլմազը ծնվել է Ստամբուլում: Ծագումով համշենահայ է, սակայն իրեն համարում է թուրք:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն է ստացել Անկարայի համալսարանում, ապա ավելի ուշ նաև ավարտել է Քյոլնի համալսարանը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին միացել է Տուրգուտ Օզալի Հայրենիքի կուսակցությանը (ANAP), որտեղ զբաղեցրել է կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը: 1983 թվականին եղել է խորհրդարանի անդամ, 1987 թվականին եղել է երկրի արտաքին գործերի նախարարը:

90-ական թվականներին դառնալով կուսակցության առաջնորդը Մեսութ Յիլմազը երեք անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պաշտոնավարումը չեն գերազանցել մի քանի ամիսը: Առաջին անգամ նա հերթական ընտրությունների ժամանակ իր կուսակցության պարտությունից հետո ստիպված էր անցնել թոշակի: Երկրորդ անգամ Արդար ուղի կուսակցության հետ (որի ղեկավարն էր Տանսու Չիլլերը) կառավարական կոալիցիայի ներսում առաջացած տարաձայնությունների պատճառով նա լքեց վարչապետի պաշտոնը: Մեսութ Յիլմազի երրորդ համեմատաբար երկար պաշտոնավարումը (շուրջ մեկ ու կես տարի) եղել է հերթական կոալիցիոն կառավարության ժամանակ: Թոշակի է անցել այն բանից հետո, երբ 1998 թվականի ավարտին Թուրքիայի խորհրդարանում կառավարությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ և անվստահություն հայտնեցին:

Մեսութ Յիլմազը կուսակցության առաջնորդի պաշտոնում մնաց մինչև 2002 թվականի նոյեմբերի 4-ը: 2007 թվականին նա Ռիզե քաղաքից ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, որպես անկուսակցական:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]