Jump to content

Մենզելետի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենզելետի ջրամբար
Տեսակջրամբար
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՔահրամանմարաշի մարզ
Խորություն50 մետր
Մակերես24,65 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Մենզելետի ջրամբար, ջրամբար Թուրքիայի Քահրամանմարաշի մարզում, Լեռնային Կիլիկիայում, Զեյթունի շրջանում, Զեյթուն գյուղաքաղաքից հարավ, Ջերմուկի դաշտից հարավ-արևելք։ Հեռավորությունը Քահրամանմարաշից մինչև քաղաքի կենտրոն 20 կմ է։ Լճում իրականացվում են բազմաթիվ մարզաձևեր, դրանք են՝ կանոե, թիավարություն (սպորտ), ջրային դահուկ և ստորջրյա սպորտաձևեր։

Ջրաանբարի ջրի տակ մնաց մի խոր ձոր, դա Զեյթունի արևելյան միակ անցքն էր, որով վերջինս կապվում է Մարաշի հետ։ Երկարությունը՝ մոտ 7-8 կմ։ Թուրքերը թարգմանաբար կոչել են Ղլավուզդերե[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]