Մենդի Մամազաիրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մենդի Մամազաիրովա
ղրղզ.՝ Меңди Мамазаирова
Ծնվել էմայիսի 1, 1943(1943-05-01) (78 տարեկան)
ԾննդավայրKara-Suu District, Օշի մարզ, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Լեզուղրղզերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՂրղզստանի համալսարան
Պարգևներ«Դանկ» մեդալ

Մենդի Մամազաիրովա (ղրղզ.՝ Меңди Мамазаирова, մայիսի 1, 1943(1943-05-01), Kara-Suu District, Օշի մարզ, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ղրղզ բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, Ղրղզստանի և ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1993): 20-րդ դարի նշանավոր ղրղզ բանաստեղծ, Տոկտոգուլի անվան մրցանակի դափնեկիր Ժոլոն Մամիտովի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդի Մամազաիրովան ծնվել է 1943 թվականի մայիսի 1-ին, Կոնուր-Ժազում (այժմ՝ Ղրղզստանի Օշի մարզի Կարա-Սուուսկի շրջան)։ 1965 թվականին ավարտել է Ֆրունզեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (այժմ՝ Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարան1965 թվականից աշխատել է Ղրղզական ԽՍՀ պետական հեռուստառադիոկոմիտեում։ 1967-1971 թվականներին դասավանդել է Կարա Սուուսկի շրջանի միջնակարգ դպրոցում։ 1971-1974 թվականներին եղել է տեղական գավառագիտական թանգարանի տնօրեն, 1974 թվականին՝ թերթի թղթակից։ 1995-1996 թվականներին եղել է Ազատտիկ ռադիոկայանի թղթակից, հետագայում՝ Ղրղզստանի պետական հեռուստատեսության թղթակից, 1996 թվականի օգոստոսից՝ հեռուստամեկնաբան[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդի Մամազաիրովան գրական գործունեությամբ սկսել է զբաղվել ուսանողական տարիներից։ Նրա առաջին ստեղծագործությունը եղել է «Սամատ, մեն սենի իզդեպ կելդիմ» պատմվածքը, որը տպագրվել է 1975 թվականին «Ала-Тоо» ամսագրում։ 1979 թվականին հրատարակվել է «Սալամատսինբի կուն» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակվել են բանաստեղծությունների, պատմվածքների և վեպերի ժողովածուներ և հրապարակախոսական վեպեր, ինչպիսիք են՝ «Нөшөр» («Տարափ»), «Жайдын эң ысык күнү», «Туулуп өскөн үй», «Ак канаттуу чабалекей», «Кайгыдан тургуздум сага бир эстелик», «Турумтай»[2], «Энелер үнү», «Таарынган шаар», «Тур, улуу Журт!»: Մամազաիրովային մեծ համբավ և փառք բերեց «Տուրումտայ» վեպը։

Մամազաիրովան զգալի ներդրում է ունեցել կիրգիզական դրամատուրգիայում։ Նրա կողմից են ստեղծվել «Наристеге арналган хризонтема» («Քրիզանթեմներ մանկիկի համար»), «Аппак аял, айдагы кыз», «Кымгуут түшкөн бир кечте» պիեսները[3]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության և արվեստի բնագավառում ունեցած ակնառու ծառայությունների համար Մենդի Մամազաիրովան արժանացել է պատվոգրերի, 2007 թվականին՝ «Դանկ» մեդալի, 1993 թվականին՝ «Ղրղզստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի» կոչման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]