Մեղվակաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեղուն նեկտար հավաքելիս

Մեղվակաթ, աշխատավոր մեղուների վերծնոտային և ըմպանային գեղձերի արտազատուկը, որով մեղուները լցնում են մեղրահացի մայրաբջիջները (մեկ մայրաբջջում՝ 0,2 — 0,5 գ)։ Մեղվակաթի արտադրման համար, բացի մեղրից, մեղուներին անհրաժեշտ է նաև ծաղկափոշի։ Մայրացու մեղվի թրթուրը մեղվակաթ է ստանում 5 օր անընդմեջ, իսկ աշխատավոր մեղվինը՝ 2,5 օր (ցածր որակի մեղվակաթ)։ Մեղվակաթը պարունակում է (չոր նյութի հաշվով) սպիտակուց 40—50%, ճարպ 5—18%, շաքար մոտ 26%, ինչպես նաե վիտամիններ, հանքային աղեր, կենսա- բանորեն ակտիվ այլ նյութեր։ Մեղվակաթից ստանում են ապիլակ պատրաստուկը, որը կիրառվում է բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png