Մեղվաթուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեղվաթուփ

Մեղվաթուփ (լատ.՝ Laburnum), ոսկեանձրև, թիթեռնածաղկավորների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի (մինչև 5 մ բարձրությամբ) ցեղ։ Տերևները եռմասնյա են, հերթադիր, երկար տերևակոթունով։ Ծաղիկները երկսեռ են, վառ դեղին, կախվող ողկույզներով (այստեղից՝ «ոսկե անձրև» անվանումը)։ Պտուղը բազմասերմունդ է։ Հայտնի 3 տեսակները վայրի վիճակում աճում են Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Առավել տարածված է անագիրատերև մեղվաթուփը (Լ․ anagyroides), որն ունի բարձր դեկորատիվ նշանակություն և լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ։

Հայաստանում մշակվում է Երևանում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում։ Մեղրատու է, պարունակում է ցիտիգին՝ թունավոր ալկալոիդ։