Մեկուսացված կետ, որևէ M բազմությանը պատկանող կետ, որի բավականաչափ փոքր շրջակայքում չկան այդ բազմության ուրիշ կետեր։ Այս սահմանումը ենթադրում է, որ M-ում մտցված է նրա տարրերի միջև մոտիկության գաղափարը։ Այդ առումով մեկուսացված կետի գաղափարը տոպոլոգիական է։ Երկրաչափության մեջ դիտարկվում են կորի կամ մակերևույթի մեկուսացված կետերը։ Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության գաղափարներից է անալիտիկ ֆունկցիայի մեկուսացած եզակի կետը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 443)։