Մեծ քաղաք (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ քաղաք
տեսակգեղանկար
նկարիչԳեորգ Գրոս
ստեղծման երկիր ԱՄՆ
գտնվում էՏիսեն-Բորնեմեսի թանգարան[1]
հավաքածուՏիսեն-Բորնեմեսի թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ

Մեծ քաղաք (գերմ.՝ Metropolis), գերմանացի նկարիչ Գեորգ Գրոսի նկարը, որը նկարվել է 1916-1917 թվականներին։ Նկարը պահվում է Մադրիդի Տիսեն-Բորնեմեսի թանգարանում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքների` հսկայական մետրոպոլիսների վերածվելու թեման ամենասիրելիներից մեկն էր 20-րդ դարի նկարիչների համար, որոնց թվին էր պատկանում նաև Գեորգ Գրոսը[3]։ Այդ արագ փոփոխությունները ցույց տալու նպատակով Գրոսը պատկերում է Բեռլինն Առաջին համաշխարհային պատերազմի ամենաբուռն շրջանում` կարմիր գույնի գերակայությամբ, էքսպրեսիոնիզմի ոճով։ Տեսարանի պատկերման համար օգտագործվել են կուբիզմի և ֆուտուրիզմի մեթոդները, այն է` չափազանցրած հեռանկարն ու միմյանց վրա շարված ֆիգուրները, որոնք փոխանցում են քաղաքային կյանքի հիվանդագիր ռիթմը։ Սակայն ի հակադրություն այլ նկարիչների հաղթական աշխարհընկալմանը` հեղինակի` ճակատում ունեցած անձնական փորձը նրա աշխատանքներին ապոկալիպտիկ բնույթ է հաղորդում` ի ցույց դնելով մարդու խելահեղ բնույթն ու ինքնաոչնչացման ձգտումը։

Նացիստների` իշխանության գալուց հետո «Մետրոպոլիս» կտավը ցուցադրվել է «Դեգեներատիվ արվեստ» ցուցահանդեսի ժամանակ[2]։ Շուտով դրանից հետո կտավը հայտնվել է այն աշխատանքների թվում, որոնք նացիստների կողմից վաճառվել են Լյուցեռնում Ֆիշերի թանգարանին` վերազինման ծրագրին ֆինանսապես աջակցելու համար[2]։ Այնուհետև այն գնել է գերմանացի միջնորդ Կուրտ Վալենտինը, որն արտագաղթել է Նյու Յորք, որտեղ բացել է Բուխհոլցի պատկերասրահը։ Այսպիսով, «Մեծ քաղաքը» հասել է ԱՄՆ։ ԱՄՆ-ն նաև դարձել է Գրոսի նոր հայրենիքը, որը գնել է այս նշանակալի գործն իր ֆինանսական դրությունը բարելավելուց հետո։ Նկարը որոշ ժամանակ պատկանել է Ռիչարդ Լ. Ֆեյգենին, ինչից հետո հայտնվել է Տիսեն-Բորնեմեսի հավաքածուում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальный музей Тиссен-Борнемиса. Краткий путеводитель по музею = Museo Nacional Thyssen-Bornemisza / пер. Н. Носенко, С. Самарина. — Мадрид: Музей Тиссен-Борнемиса, 2019. — С. 40. — 73 с. — ISBN 978-84-15113-22-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]