Մեծ ջերմոց (Պուշկին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մեծ ջերմոց
Пушкин. Большая оранжерея01.jpg
Տեսակorangery? և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Մեծ ջերմոց (ռուս.՝ Большая оранжерея), պատմական շենք Պուշկին քաղաքում: Կառուցվել է 1751-1753 թվականներին, վերակառուցվել է 1820-ական թվականներին: Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]: Գտնվում է Սադովայա փողոցի թիվ 14 տանը, Օրանժերնայա փողոցի անկյունում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վայրում առաջին ջերմոցը կառուցվել է 1751-1753 թվականներին ճարտարապետ Սավվա Չևակինսկու նախագծով: Այն ներառում էր կենտրոնական դահլիճ և երկու տաղավար: Ավելի ուշ, 1750-ական թվականների վերջին կամ 1760-ական թվականների սկզբին Վարֆոլոմեյ Ռաստրելլիի նախագծով կառուցվել է երրորդ տաղավարը ( Չևակինսկի և Ռաստրելլի հեղինակային հարաբերակցությունը վիճելի է): Ջերմոցում շատ էկզոտիկ բույսեր հավաքվեցին Ամերիկայից, Աֆրիկայից, Հնդկաստանից, Իսպանիայից և Մերձավոր Արևելքից: Այնտեղ կային սուրճի ծառեր, կակտուսներ, նարինջներ, արքայախնձորներ: Ջերմոցը դարձավ առաջին խոշոր քարե շինությունը բնակավայրում, որը հետագայում քաղաք դարձավ, նրա չափերը զգալիորեն գերազանցեցին թաղամասի չափերին և այն ընդգրկվեց Ցարսկոյե Սելոյի գլխավոր հատակագծի մեջ: 1779 թվականից ջերմոցի անկյուններից մեկի հարկաբաժնում բնակվում էր ճարտարապետ Չարլզ Կամերոնը: Նրա տանը գծագրական արվեստանոց կար և իր սեփական ախոռները: Կամերոնը այս տանը բնակվեց մինչև 1803 թվականը: 1784 թվականին պալատից ջերմոցի շենքի կենտրոնական մաս տեղափոխվեց թատրոնը[2][3]:

19-րդ դարի վերջին տաղավարները հնացել էին և հարևան Եկատերինբուրգյան պալատի ու Նոր կողաշենքի համեմատ բավականին համեստ էին: Վերակառուցումը սկսվեց 1820 թվականին Վասիլի Ստասովի նախագծով, աշխատանքները ղեկավարում էր Վ. Մ. Գորնոստաևը, իսկ շենքի կառուցվածքի պահպանմանը հետևում էր Ստասովը: Նոր ջերմոցում կային չորս երկհարկանի մասնաշենքեր, որոնք իրար հետ միացած էին ապակեպատ սյունաշարերով: Նախատեսվում էր Սադովայա և Ջերմոցային փողոցների անկյունում կառուցել կիսաշրջանաձև մասնաշենք, սակայն այն չիրականացվեց: 1824 թվականի գարնանը սկսվեցին հարդարման աշխատանքները: Ծեփածո դետալները ստեղծել է Կուպրիան Բալինը, նկարազարդումները կատարել է նկարիչ Բրանդուկովը: Աշխատանքներն ավարտվեցին 1828 թվականի աշնանը[2][3]:

1933-1934 թվականներին ճարտարապետ Վսեվոլոդ Յակովլևը վերակառուցում է շենքը, այնտեղ սառնարանային և կաթնամթերքի արդյունաբերության ինստիտուտը տեղակայելու նպատակով: Մարմնավորում ստացավ Ստասովի մտահղացումն ավելացվեց աղեղնաձև անկյունային մասնաշենքը: Բակի կողմից կառուցվեց երկրորդ հարկը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը զգալիորեն վնասվեց: 1949-1952 թվականներին Մեծ ջերմոցների վերակառուցման աշխատանքներով զբաղվում էր ճարտարապետ Լ. Ն. Ռոտինովը: 1949 թվականից շենքը տրամադրվեց Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտին: Հերթական վերակառուցումը իրականացվեց 2012-2014 թվականներին «Լենպրոեկտռեստավրացիա» ինստիտուտի նախագծով[2][3]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատային մասը նախապես ձևավորված էր բարոկկո ոճով, սակայն Ստասովը դրանք վերափոխեց դասականության ոճով: Շքահանդեսային ճակատը կառուցվել էր Սադովայա փողոցի երկայնքով: Միջին տաղավարների ճակատները ձևավորված են խոշոր ապակեպատ կամարներով, ինչպես նաև զարդաքանդակային եզրազարդով, կիսասյուներով, լայն արխիվոլտով: Եզրային տաղավարները բնակելի տարածքներ էին, համեստ ձևավորմամբ, սյուներով և եզրազարդերով, որոնք տիպիկ էին Ստասովի ոճին: Շենքի ողջ ներքնահարկը զբաղեցնում էին դորիական սյունաշարերը, ապակեպատ որմնախորշերով[2][3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Большая каменная Оранжерея»։ citywalls.ru։ Վերցված է 2018-06-30 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Садовая 14. Большая оранжерея»։ Энциклопедия Царского Села։ Վերցված է 2018-06-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]