Մեծ Մայքլ (նավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Մեծ Մայքլ
Model of the 'Great Michael'.jpg
ՊատկանելիությունՇոտլանդիայի թագավորություն
Անվանակից նավՄիքայել Հրեշտակապետ
Արտադրության­ պատվերմոտ․1505 թ․
ԱրտադրողՆյուհեյվն նավաշինարան
Արտադրության սկիզբ1507 թ․
Թողարկման ամսաթիվը1511 թ, հոկտեմբերի 12
Շահագոր­ծման սկիզբը1512 թ, փետրվարի 18
Նավի տեսակըռազմանավ
Նավի տարողունակությունը1000 տոննա
Նավի երկարությունը240 ոտաչափ (73 մ․)
Նավի բիմսը35 ոտաչափ (11 մ․)
Անձնակազմ­ի թիվը300 նավաստի, 120 գնդացրորդ, 1000 զինվոր
4 կայմ

Մայքլ, հանրածանոթ նաև որպես Մեծ Մայքլ, շոտլանդական արքայական նավատորմի առագաստանավ, Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ի կողմից հզոր շոտլանդական նավատորմ կառուցելու ռազմավարության ընթացքում կառուցված ամենամեծ նավը։

Թագավորը նավի կառուցման հրամանը տվել է 1505 թվականին, սկսել է կառուցվել 1507 թվականին նավապետ սըր Էնդրյու Վուդ Լարգոցու և գլխավոր նավաշինարար Ջաքուես Թերրելի հսկողությամբ, ծով է իջեցվել 1511 թվականի հոկտեմբերի 12-ին ու ավարտվել 1512 թվականի փետրվարի 18-ին։ Նա չափազանց մեծ էր շոտլանդական որևէ հին նավաշինարանում կառուցվելու համար, այդ պատճառով կառուցվել է Նյուհեյվենի նորակառույց նավաշինարանում։ Երբ «Մայքլը» ծով է իջեցվել, այն ամենամեծ նավն էր[1], որն ուներ իր ժամանակակից, 1510 թվականին կառուցված անգլիական «Մերի Ռոզ» ռազմանավի կրկնակի ջրատարողությունը։

Պատմաբան Լինդսեյ Փիթսքոթիցին «Մայքլ»-ի կառուցման մասին գրել է, որ "Ֆայֆի ամբողջ փայտանյութը" ուղղվել է դրա կառուցմանը։ Գերանները գնվում էին Շոտլանդիայի այլ մասերից, ինչպես նաև Ֆրանսիայից ու Բալթիկ ծովից։ Ըստ Լինդսեյի, նավի չափերը հասնում էին 240 ոտաչափ (73 մետր) երկարության ու 35 ոտաչափ (11 մետր) նավահեծանին։ Ռասսելը (1922 թ․) նշում է, որ ենթադրաբար «Մայքլ»-ն ունեցել է 10 ոտաչափ (3 մետր) հաստությամբ կաղնե պատեր։ Տարողությունը եղել է մոտավորապես1,000 տոննա, ունեցել է չորս կայմ, մի կողմում տեղավորել է Ֆլանդրիայից գնված 24 հրանոթ,1 ծանր բրոնզե գնդացիր առջևում ու 2-ը հետևում, 30 ավելի փոքր հրանոթներ (հետագայում թիվը հասել է 36 գլխավոր թնդաանոթի), 300 նավաստիներից բաղկացած անձնակազմ, 120 գնդացրորդ ու մոտավորապես 1,000 զինվոր։

Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը, չցանկանալով որ որևէ մեկն իրեն գերազանցի, հրամայել է կառուցել 1000-տոննանոց «Հենրի, Գրեյս ը՛Դյու» նավը, որը ծով է իջեցվել 1512 թվականին, հետագայում հայտնի դարձել որպես «Մեծ Հարրի», ու որն ավելի մեծ էր։ Այս նավերը հետագայի գծային ռազմանավերի նախատիպն էին։

«Մեծ Մայքլ»-ի մոդելը Ֆայֆի Բուրնթայլնդ Քիրքում

«Մայքլ»-ն անվանակոչվել է Միքայել Հրեշտակապետի անվամբ ու կառուցվել Օսմանյան կայսրության դեմ շոտլանդական Խաչակրաց արշավանքներին աջակցելու համար, որոնց նպատակն էր Պաղեստինում վերականգնել քրիստոնեությունը։ Այս վիթխարի պլանը ստիպողաբար ենթարկվել է փոփոխության, երբ Ֆրանսիայի հետ «Հին Դաշինքով» ստանձնած պարտավորությունները Շոտլանդիայից պահանջել են պատերազմել Անգլիայի հետ, որպեսզի նրան շեղեն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ի հետ պատերազմից։

1513 թվականի օգոստոսին շոտլանդական ուժեր են հավաքվել Ֆրանսիայում անգլիական տիրույթների վրա հարձակվելու համար։ Առանի 1-ին կոմս Ջեյմս Հեմիլթոնի հրամանատարության տակ գլխավոր նավերն էին «Մայքլ»-ը, «Մարգարեթ»-ը և «Ջեյմս»-ը։ Սակայն անգլիացիների վրա հարձակվելու փոխարեն Առանը ներխուժել է Իռլանդիայի Քարիքֆերգուս քաղաքն ու վերադարձել ավարով, որից հետո առաջացել է դեպի Ֆրանսիա։

Այս չափի ռազմանավ պահելը թանկ էր, հատկապես Շոտլանդիայի նման փոքրիկ երկրի համար։ 1513 թվականի սեպտեմբերին Ֆլոդենի ճակատամարտում Ջեյմս IV-ի ու շոտլանդական ազնվականության մեծ մասի զոհվելուց հետո 1514 թվականի ապրիլի 2-ին «Մայքլ»-ը վաճառվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ին 40,000 լիվր գործարքային գնով ու հայտնի դարձել որպես "La Grande Nef d'Ecosse" (Շոտլանդիայի մեծ նավը)։ 1514 թվականի մարտին «Մայքլ»-ը խարիսխ է ձգել Օնֆլերում, քանի որ այն չափազանց մեծ էր Դյեպում կանգնելու համար[2]։ Շատ պատմաբաններ, հիմք ընդունելով շոտլանդացի պատմաբան Ջորջ Բուչանանի մեկնաբանությունը, ընդունում են, որ այսքանից հետո ֆրանսիացիները նավը թողել են Բրեստում փտելու։ 1991 թվականին Նորման ՄաքԴուգալը ենթադրել է, որ իր նոր ֆրանսիական անվան տակ նավը կարող էր օգտագործված լինել 1545 թվականին Անգլիայի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ, որի արդյունքում անգլիական «Մերի Ռոզ» ռազմանավը խորտակվել է 1545 թվականի հուլիսի 19-ին Սոլենտի ճակատամարտի ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oliver Neil։ A History of Scotland։ էջ 191։ ISBN 978-0-7538-2663-8 
  2. Brewer J. S., ed. (1920)։ «Letters and Papers, Foreign and Domestic, Henry VIII»։ British History Online։ 1: 1509–1514։ University of London & History of Parliament Trust։ 2693, 3 March 1514 
  3. Macdougall Norman (1991)։ «3 'The Greattest Scheip that ewer Saillit in Ingland or France':James IV's 'Great MichaelԿաղապար:'-»։ Scotland & War, Ad 79-1918։ ISBN 0-85976-248-3