Մեծ դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ Դատավարությունից)
Jump to navigation Jump to search

Մեծ դատավարություն , դատավարական գերագույն մարմին միջնադարյան Հայաստանում։ Պաշտպանել է տիրող դասակարգի շահերն ու իրավունքները։ Գլխավոր դատավորը եղել է Հայոց կաթողիկոսը, որը ժողովների միջոցով սահմանել է կանոններ ու օրենքներ, հետևել դրանց կատարմանը։ Տեղական դատարանները գլխավորել են թեմական եպիսկոպոսները։ Կիլիկյան Հայաստանում հոգևորականությունը զրկվել է դատավարության իրավունքից։ Գործել է թագավորի ձեռքում կենտրոնացված աշխարհիկ դատարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 423 CC-BY-SA-icon-80x15.png